+40 աստիճան շոգից 24 ժամ անց ձյան առատ տեղումներ․․ Սուրենյանի հրապարակումն ու առաջիկա օրերի եղանակը

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու կից գրառում կատարել։ Նա մասնավորապես գրել է․ «ԱՄՆ կենտրոնական նահանգներում +40 աստիճան շոգից 24 ժամ անց ձյան առատ տեղումներ են սկսվել»։

Իսկ այժմ եկեք տեսնենք, թե ինչ եղանակ է սպասվում մեզ մոտ առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավարևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

error: Content is protected !!