300 մլն. դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին

Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում հատկացրել են 250 մլն դրամ՝ հայոց բանակին աջակցելու նպատակով:

Բացի այդ, Վարդանյան եղբայրները 50 մլն դրամի սիգարետ են տրամադրել զինծառայողների և 67 բեռնատար մեքենա՝ Պաշտպանության բանակի կարիքների համար:

Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է պատրաստել, որտեղ զինվորները կոչով դիմում են հայ ժողովրդին: «Մեր հայրենակիցներին, մեր ծխնողներին հորդորում եմ լինեն հանգիստ, որովհետեւ մենք ստեղ եքն, մենք դուխով ենք, պատրաստ ենք մեր առջեւ դրված խնդիրը կատարում ենք ճշգրիտ, ժամանակին»,-ասում է զինվորներից մեկը:

Մեկ այլ զինվոր նշում է. «Թող մարդիկ դուխով լինեն, իմանան, որ ստեղ ենք, իրենք մենակ չեն, իրենց թիկունքին սար ու թիկունք կա»: Տեսանյութի վերջում զինվորները բոլորը ինքնավստահ ու հպարտ ասում են՝ «Հաղթելու ենք»

error: Content is protected !!