20 հազար հայ կամավոր ՌԴ-ից ցանկանում է Արցախ մեկնել. Արա Աբրահամյանը դիմել է Պուտինին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Подъём» պարբերականին հայտնել է, որ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում պատերազմը դադարեցնելու խնդրանքով։ «Մենք երեկ հանդիպում ունեցանք, մի քանի հարցերի վերաբերյալ որոշում ենք ընդունել, որոնց թվում նախագահի դիմելու, որպեսզի Ռուսաստանը օգնի դադարեցնել հակամարտությունը և հումանիտար ու այլ օգնություն տրամադրի»։

Աբրահամյանը նշել է նաև որ ՌԴ-ից 20 հազար հայ կամավոր է դիմել Արցախ մեկնելու համար․«Սա Ադրբեջանի և Թուրքիայի պլանավորած լայնամասշտաբ գործողությունն է։ Սա ինչ որ սադիզմ է, բանդիտիզմ, ահաբեկչություն։ Նրանք ուզում են, որ Ղարաբաղում ոչ մի հայ չլինի։ Չկան հայերեն, չկա հայկական հարց։ Դրա համար նրանք օգտագործում են կորոնավիրուսը։

Ինքնաթիռներ, օգնություն, նույնիսկ հումանիտար՝ չկա, անհնար է ուղարկել։ Մեզ մոտ մեկ գիշերում 20 հազար մարդ է կամավորագրվել, կխնդրենք ռազմական տրանսպորտ, որպեսզի մարդկանց այնտեղ ուղարկենք։ Եվս մի քանի հարյուր, հազարին մոտ ռուսներ հայտնել են, որ պատրաստ են կամավոր մեկնել Արցախ, բայց մենք ասացինք շնորհակալություն»։

Տարոն Չախոյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․Սիրելի հայրենակիցներ, այս ծանր ու դժվարին օրերին, երբ Արցախի սահմանին մեր քույրերին ու եղբայրները կենաց մահու կռիվ են տալիս հայապահպանման համար, շատերն ունեն մեծ ցանկություն իրենց փոքրիկ օգնությունը սահմանը պահող զինվորին ցուցաբերելու համար:

Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին աջակցելու համար սկսվել է համազգային դրամահավաք-արշավ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով։

Ձեր նվիրատվությունները կարող եք կատարել Հիմնադրամի կայքում www.himnadram.org հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում):

Միանգամից երկու լավ լուր։ ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կրցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հառակորդի մի քանի տասնյակ դ ի կ ներ գտնվում են հայկական կողմում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նշենք նաև ուրիշ լավ լուրի մասին։

Իսկ Արցախի նախագահն իր հերթին մեկ այլ լավ նորությամբ է կիսվել։ «Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռզմագրծողություններ՝ պաշտպանական բնագծի տարբեր հատվածներում վերականգնելով կոցրած դիրքերը կամ ունեցել որոշակի առաջխաղացում։ Հպարտ և շնորհակալ եմ մեր զորքին, հրամանատարությանը՝ ցուցաբերվող մա տա կան բարձր ոգու և պատրաստականության համար։

Հպարտ և շնորհակալ եմ մեր ժողովրդին՝ այս ընթացքում ցուցաբերած ողջախոհության, ամեն ինչ հանուն Հայրենիքի ու ճակատի՝ նվիրվածության համար։ Հպարտ և շնորհակալ եմ ՀՀ մեր հայրենակիցներին ու իշխանություններին՝ ցուցաբերած անվերապահ սատարման համար։ Հպարտ և շնորհակալ եմ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներից աջակցող հազարավոր զանգերի ու խոսքերի համար։

Խոնարհումս ու ցավակցություններս եմ հայտնում այս ընթացքում հերոսի կյանքով ընկած մեր բոլոր տղաների հարազատներին: Հպարտ և շնորհակալ եմ։ Հարգելի՛ հայրենակիցներ։ Մեկ անգամ ևս դիմում եմ բոլորիդ՝ հաղթանակի անվերապահ հավատով ու զգացումով։ Անհնար է հաղթել մի ժողովրդի, որը ժամերի ընթացքում վերածվում է կուռ ու միասնական բանակի։ Հաղթանակը մերն է լինելու»։

error: Content is protected !!