3 ինքնաթիռ 2 ուղղաթիռ 6 ԱԹՍ մի կեսօրում. Արծրուն Հովհաննիսյան

2 ինքնաթիռ 2 ուղղաթիռ 6 ԱԹՍ մի կեսօրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել էր, որ ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններում խոցել են հ կառ կորդի 1 ինքնաթիռ եւ եւս 1 ուղղաթիռ:

Խց ված ուղղաթիռն ընկել է ՊԲ վերահսկողության տարածքում:

Իսկ այստեղ՝ գրանցման սենյակում, երկրորդ օրն է, որ շարունակվում է կամավորագրվող կանանց զ րահավաքը Օմոնի խորհրդի անդամ, փոխգնդապետ Մարինե Այրումյանի գլխավորությամբ։ Մեզ հետ զրույցում նա հաղորդում է, որ երեկվանից մինչ այդ պահը գրանցվելու համար դիմել է ավելի քան 150 կին, որոնցից 30-40-ին չեն ընդունել: Պատճառը հիմնականում տարիքն է: Չեն գրանցում առավել քան 55 տարեկան կանանց եւ անչափահասներին, որոնք, ըստ Նարինե Այրումյանի, դիմողների շարքում շատ-շատ են: «Կանանցից մեկին մերժեցինք գրանցել, քանի որ տանն էր թողել 9 ամսական երեխային ու եկել՝ մեկնելու կռվի դաշտ: Չհամաձայնեցի գրանցել նաեւ չորս երեխա ունեցող կնոջը, թեպետ շատ էր ուզում»,- նշում է նա:

Կամավորագրվողների առողջական վիճակն առայժմ գնահատվում է միայն կնոջ նշած տվյալների հիման վրա եւ արտաքին զննությամբ: Բայց, ըստ Այրումյանի, այս գործընթացը դեռ բազմաթիվ փուլեր է ունենալու. հիմա պիտի կանայք հավաքագրվեն, հետո Պաշտպանության նախարարությունն ամփոփի տվյալները, հատկացնի ռազմամարզական դասընթացին հարմար տարածք, որտեղ կանայք պետք է անցնեն ռազմական պարապմունքներ, որից հետո փաստաթղթային ձեւակերպումներն արվեն եւ ըստ նախարարության նշած անհրաժեշտության՝ տեղաբաշխվեն: «Կանանց մի մասը ծառայելու է թիկունքում, մի մասը՝ ճակատում: Եվ մեր նախատեսած զորավարժությունների նպատակն էլ հենց այն է, որ մինչեւ ծառայության անցնելը կանայք ծանոթանան զնքին, կարողանան կատարել տարբեր մ րտա կան առաջադրանքներ, թեպետ պիտի նշեմ, որ այս պահին գրանցված 117 կանանցից ավելի քան 30-ը տիրապետում է զենքին, ունի որոշակի փորձ»,- նշում է Մարինե Այրումյանը:

Կամավորագրվող կանայք պատեր զմական գոտում կարող են կատարել ամենատարբեր գործեր՝ ծառայելով որպես մրտիկ ու մատակարար, հացթուխ ու բուժքույր, խոհարար ու կազմակերպիչ:

Իսկ կարո՞ղ եք նշել, թե ֆիզիկական կամ հոգեբանական ինչ տվյալներ ունեցող կանայք ճիշտ է, որ չմտածեն մարտի մեկնելու մասին, այլ ի սկզբանե կենտրոնանան թիկունքում որոշակի աշխատանք կատարելով օգտակար լինելու վրա: «Ոչ, անհնար է ասել. մրտ կանչը մարդու սրտից է, դա միայն ու միայն մարդու համար լսելի հոգու կանչ է: Արտաքին բոլոր տվյալներով մարդիկ կարող են լինել նույնը, բայց նրանցից մեկի համար ռազմի դաշտ մեկնելը ճիշտ չլինի, իսկ մյուսը լինի իսկական մարտիկ: Եվ նա՝ մ րտական ոգով մարդը` անկախ ամեն ինչից (մենք տանենք-չտանենք, համաձայնենք-մերժենք), գնալու է»,- ասաց Այրումյանը՝ չբացառելով, որ այն կանայք, որոնց ինքը մերժել է հիմա գրանցել, գուցեեւ գտնեն այլ միջոցներ՝ հասարակական կազմակերպություններ, ծանոթներ եւ կմեկնեն Արցախ:

«Կինը ռազմի դաշտում իրականում հոգեբանական շատ մեծ դեր ունի: Պատերազմում կինը շատ անելիք ունի, նրա ներկայությունն այնտեղ ճիշտ է, կարեւոր է: Այստեղ գրանցվողներից շատերի ամուսինները, եղբայրները, քեռիները ռզ մադ աշտում են՝ կամ կամավոր են, կամ պահեստազորում են. եւ եթե հայրը գիտի, որ աղջիկն էլ է իր հետ պտե րա զմում, բառերով անհնար է ասել, թե դա հոգու ամրության համար ինչ ուժ է տալիս, ինչ տոկունություն բարդ իրավիճակներում, եւ ինչ մեծ ոգեւորություն. եւ դա էլ այն էական գործոններից մեկն է, որով մենք կհաղթենք այս պ տերզմում»,- հավաստում է փոխգնդապետը:

Երեկվանից մեկնարկած եւ անսպասելի արագությամբ ընթացող այս կամավորագրումով հիմնվում է մի նոր զորամիավորում: «Այսպիսին դեռ չենք ունեցել, ես անգամ չգիտեմ, թե այն ինչպես կկոչվի: Բայց ինչ տվյալներ էլ, որ գրանցենք այս գործընթացի վերջում, ինձ համար մի բան ակնհայտ է. եթե նույնիսկ հիմա մ րտ դաշտում հաղթանակը գրանցվի շատ արագ, եւ եթե անգամ չհասցնենք մասնակիցը դառնալ հաղթանակի, այս գործընթացի՝ կանանց կամավորագրման հիմքի վրա կբացվի դպրոց, որտեղ կանանց կսովորեցնեն ռազմական գործի նրբությունները՝ պատրաստելով հետագա հավանական ռազմական խնդիրների լուծմանը»:

error: Content is protected !!