18-ամյա գեղեցկուհին հասավ «Միսս Իտալիա» եզրափակիչ, բայց երբ նա բարձրացրեց զգեստը, մարդիկ զարմանքից քարացան․.

Դարեր ի վեր գեղեցկությունը հարաբերական հասակացություն է համարվել, մեկի համար գեղեցիկ են երկար վարսերն ու բարակ իրանը, մյուսի համար գեղեցիկ են մեծ բարեմասնություններն ու ոչ կանոնավոր դիմագծերը: Սակայն ամեն տարի աշխարհում կազմակերպվում են բազմաթիվ ու բազմապիսի գեղեցկության մրցույթներ, որոնք ունեն իրենց ստանդարտերը. մասնակիցները պետք է չլինեն հստակ նշված քաշից ավել կամ սանտիմետրերից պակաս: Բայց այս մրցույթներում ևս հանդիպում են աղջիկներ, ովքեր իրենց ոչ ստանդարտ արտաքինով ու համարձակությամբ հազարավոր սրտեր են գրավում: Այսօր խոսելու ենք հենց նմանատիպ մի դեպքի մասին…

18 ամյա աղջնակը՝ Կյարա Բորդին որոշեց մասնակցել «Միսս Իտալիա» մրցույթին՝ չնայած իր մեծ խնդրին: Նա իր անունը գրել է պատմության մեջ՝ դառնալով հաշմանդամություն ունեցող՝ գեղեցկության մրցույթի առաջին մասնակիցը: Աղջիկն ունի մեկ ոտք․․․ 13 տարեկանում նրա հետ տեղի ունեցավ անդառնալի մի դեպք. աղջիկը կորցրելց ձախ ոտքի մի հատվածը՝ հեծանիվով մեքենայի տակ ընկնելով: Վերականգնումը շատ բարդ էր Կյարայի համար՝ հատկապես հոգեբանական առումով:

Բայց Կյարան չհանձնվեց: Նա որոշեց մասնակցել մրցույթին ոչ այնքան հաղթելու, այլ ցույց տալու համար, որ կյանքը հիասքանչ է, ինչ էլ որ լինի․․․ Ամենաանսպասելին այն էր, որ նա կարողացավ հասնել եզրափակիչ ու ի վերջո զբաղեցրեց երրորդ տեղը:

Ինքը՝ Կյարան ասում է. «Իմ փոքրիկ ճանապարհորդությունը դեպի գեղեցկության մրցույթը ավարտվեց երրորդ տեղը գրավելով: Ես անչափ երջանիկ եմ, չէ որ դա հսկայական փորձ է, աննկարագրելի բավականություն, որը ստացա մի քանի օր տևած աշխատանքից հետո…»

Իսկ այն քննադատություններին, թե աղջիկն այդքան հեռու գնաց, քանի որ նրան ուղղակի խղճացել են՝ հաշմանդամություն ունենալու պատճառով, Կյարան պատասխանում է. «Ես չունեմ ոտք, իսկ դուք՝ սիրտ և ուղեղ»: