Քսաներեք տարեկան էի, երբ հասկացա, որ սիրահարվել եմ հորս տարիքի մի տղամարդու

Այս աղջկա սիրո պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ տարիքը բացարձակ կապ չունի, հարաբերություններում կարևորը սերն ու հարգանքն է։ «Առաջին անգամ ես սիրահարվեցի 17 տարեկանում: Ես նրան շատ էի սիրում, և արդեն 18 տարեկանում մենք հասկացանք, որ այդ զգացմունքները հավերժ են: Սակայն ամեն բան փոխվեց հարսանիքից հետո, քանի որ մի քանի ամսից ես հղիացա:

Նա սկսեց ավել հազվադեպ հայտնվել տանը, միայն ուզում էր ընկերների հետ զվարճանալ ու թափառել: Ես գրեթե դուրս չէի գալիս տնից, միայն գնումների էի դուրս գալիս: 5 տարուց մենք բաժանվեցինք առանց վեճի ու սկանդալի, քանի որ երկուսս էլ արդեն հոգնել էինք հարաբերություններից ու միմյանցի Ես որոշեցի ուրիշ քաղաք տեղափոխվել, որպեսզի նոր էջից սկսեմ կյանքս:

Ինձ հաջողվեց աշխատանք գտնել և հարմար գնով լավ բնակարան: Տան կողքին մանկապարետզ կար, ուր սկսեց հաճախել տղաս: Մի քանի ամսից որդուս մանկապարտեզից վերցնելիս ես սկսեցի մի 40-45 տարեկան տղամարդու նկատել՝ բարձրահասակ, խնամված և հաճելի արտաքինով: Շուտով մենք ծանոթացանք, և պարզվեց, որ նա ապրում է հարևան շենքում:

Նա ամուսնացած չէր և մեկ ամսից առաջին անգամ ինձ ժամադրության հրավիրեց: Ինձ դուր էր գալիս նրա հետ ժամանակ անցկացնելը, նա խելացի էր, ուշադիր, հոգատար և տղայիս էլ շատ էր դուր գալիս: Մի անգամ ես հարցրի նրան իր տարիքի մասին, նա ասաց, որ ես գուշակեմ: «Կարծում եմ 45-46 տարեկան»,- ասացի ես:

«Դու գրեթե կռահեցիր»,- պատասխանեց նա, և այդ թեմայով մենք այլևս չխոսեցինք: Երբ մեր հարաբերություններն ավելի լրջացան, նա որոշեց ծանոթացնել ինձ իր երեխաների հետ: Ես շատ զարմացա, երբ սրճարանում մեզ մոտեցան 30-35 տարեկան կին և տղամարդ: Երբ մենք նրանց հրաժեշտ տվեցինք, նա ինձ խոստովանեց, որ 60 տարեկան է: Չնայած որ մեր տարբերություն 35 տարի է, մենք արդեն 3 տարի է՝ երջանիկ համատեղ կյանք ենք վարում:

Սիրեք և եղեք սիրված, անկախ տարիքային տարբերությունից։