«Քո սերը իմն ա, իմ Իննա»․ Զիրոյանը երգ է նվիրել Իննա Խոջամիրյանին (վիդեո)

Իննա Խոջամիրյանը երեկ նշում էր իր ծննդյան տարեդարձը։ Դերասանուհի Իննա Խոջամիրյանի ծննդյան օրվա նվիրված խնջույքի ժամանակ Վահե Զիրոյանը երգ է նվիրել նրան։ Դերասանուհի Օլյա Հակոբյանի միկրոբլոգի Stories բաժնում հրապարակված տեսանյութում Զիրոյանը երգում է, իսկ Իննան հուզված լսում է։

Հիշեցնենք, որ համացանցում լուրեր էին շրջանառվում, որ դերասանուհի Իննա Խոջամիրյանն ու դերասան Զիրոյանը նշանվել են, քանի որ երկրպագուներն Ինստագրամի ուղիղ եթերներից մեկի ընթացքում մատանի են նկատել դերասանուհու ձախ ձեռքի մատնեմատին։

Tert.am Life-ի հետ զրույցում Իննան ժպիտով արձագանքեց այս լուրերին․ «Հասկանում եմ, որ տանը մնալը և կարանտինային պայմանները յուրաքանչյուրիս վրա իրենց ազդեցությունն են ունենում, այն էլ յուրովի, բայց չեմ կարծում, որ դա առիթ է հիմա էլ տանը նստած քննարկել՝ ում մատին կամ հագին ինչ կա»։

Իննան նշեց, որ մատանին շփոթմունք է առաջացրել, ինքն ուղղակի մատանիների սիրահար է։ «Խոստանում եմ հաջորդ ուղիղ եթերիս ժամանակ բոլոր մատներիս մատանիներ կրել՝ հավանական շփոթմունքից և ասեկոսեներից զերծ մնալու համար»։

Հիշեցնենք, որ Իննա ոջամիրյանը և Վահե Զիրոյանը միասին նկարահանվում են «Երկուսով» հեռուստասերիալում և «Why Women’s Women’s»: սիթքոմում , երկու տեղում էլ նրանք սիրահար զույգերի դերում են հանդես գալիս։

error: Content is protected !!