«Քո Միածին Որդուն առաքեցիր բժշկելու մեր հոգիների ու մարմինների ախտերը». հիվանդների համար աղոթք

Անսկ՛իզբդ Աստված, սու՛րբդ սրբոց, որ Քո Միածին Որդուն առաքեցիր բժշկելու մեր հոգիների ու մարմինների ախտերը, առաքի՛ր Քո Սուրբ Հոգուն և մաքրիր Քո (անուն) ծառային (աղախնին) և ազատի՛ր բոլոր մեղքերից, քանզի ողորմած ես և գթած: Եվ քեզ՝ Հորը,Որդուն և Սորբ Հոգուն,Փառք հավիտյանս. ամեն:

Գրաբար  
Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն  Քո, եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, զի Քո է արքայութիւն եւ 
զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Աշխարհաբար

Հայ՛ր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի Քո անունը, Քո արքայութունը թող գա, Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է: Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր. և թո՛ղ մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին:

Եվ մի՛ տանիր փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից, քանզի Քոնն է արքայությունը և զօրությունը և փառքը հավիտյանս. ամեն:

 

error: Content is protected !!