Քնելուց առաջ ամուսինն ասաց կնոջը՝ վերցրու տնից քեզ համար ամենակարևոր բանն ու հեռացիր, իսկ առավոտյան արթնանալով հուզմունքից քարանում է կնոջ արարքից

Երկար տարիներ հաշտ ու համերաշխ ապրելուց հետո, մի օր կինն ու ամուսինը շատ լուրջ վիճում են: Ամուսնացել էին իրար համար խենթանալով, բայց տարիների ընթացքում մոռացել էին այդ մասին… Եվ ահա, օրերից մի օր այնքան լուրջ են վիճում, որ ամուսինն ասում է.

«Այս 25 տարվա ընթացքում մենք այնքան ունեցվածք ենք կուտակել, որ շատերն իրենց երազում անգամ չեն կարող պատկերացնել: Հիմա ես քեզ ասում եմ՝ ունես ընդամենը մեկ գիշեր, վերցրու այն ամենն, ինչ սիրտդ կուզի, ինը թանկ է քեզ համար ու հեռացիր, եթե դա է քո ուզածը…» ու գնում է քնելու: Իսկ կինն այդպես էլ չի քնում…

Առավոտյան ամուսնը բացում է աչքերը ու մի պահ չի հասկանում, թե ինչ է կատարվել: Շուրջ բոլորն ամեն ինչ փոխված է, ամեն բան նոր է ու անսովոր: Վեր է կենում, նստում ու տեսնում իր կողքին նստած կնոջը՝ ժպիտը դեմքին:

Զարմացած ամուսինն ասում է. «Ինչ է կատարվու՞մ, որտեղ եմ ես»: Ինչին ժպտացող կինն ասում է. «Դե դու չասեցիր վերցնեմ այն ամենն, ինչ է թանկ է ինձ համար ու հեռանամ տնից, դե, ահա, ես էլ վերցրել եմ… քեզ…»:

Ամուսինն, արցունքն աչքերին, գրկում է կնոջը, ներողություն խնդրում իր պահվածքի ու կնոջը նեղացնելու համար, ու խոստանում, որ այսուհետ ամեն բան այլ է լինելու: Ու ապրում են նրանք երկար ու երջանիկ կյանքով…

error: Content is protected !!