Քիչ առաջ լսում էի Էկոնոմիկայի նախարարին, հայտնեց, որ… Հուսով եմ, էլի թղթի վրա չի մնա. առավել ևս հիմա մենք հանգստանալու ժամանակ չունենք

Դեռևս 2017 թվականին, երբ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանն էր, կառավարությունը օրենքի նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը:

Առաջարկվում էր տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը։ Այսինքն` ոչ աշխատանքային կլինեին միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը։ Սակայն այս նախագիծն այդպես էլ մնաց թղթի վրա։

Նախորդ աշխատանքիս բերումով շփվում էի տարբեր օտարերկրացիների հետ, ովքեր ամեն անգամ չէին թաքցնում իրենց զարմանքը՝ իմանալով, թե որքան երկար են տևում մեզ մոտ ամանորյա տոները…