Փքուն ու անչափ համեղ էկլերների գաղտնիքը․ բաղադրատոմս, որն առաջին անգամից արտակարգ կստացվի

Էկլերը ամենահամեղ թխվածքներից մեկն է, սակայն ոչ բոլորն են համարձակվում պատրաստել այն, քանի որ միշտ չէ որ լավ է ստացվում։ Այսօր Ձեզ ենք առաջարկում մի բաղադրատոմս, որով պատրաստելիս անգամ սկսնակի մոտ կստացվեն հիասքանչ էկլերներ։

Բաղադրիչներ ՝ Խմորի համար` Ջուր 1 բաժակ, Աղ 1 պտղունց, Մարգարին 125 գ, Ալյուր 1 բաժակ, Ձու 6 հատ ։ Կրեմի համար` Կաթ 0,5 լ, Ձու 2 հատ, Շաքարավազ 1 բաժակ, Ալյուր 2 ճաշի գդալ, Օսլա 2 ճաշի գդալ, Կարագ 200 գ ։ Գլազուրի համար` Թթվասեր 2 ճաշի գդալ, Շաքարավազ 0,5 բաժակ, Կարագ 50 գ, Կակաո 2 ճաշի գդալ։

Պատրաստման եղանակը` Կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել մի պտղունց աղ, մարգարին և եռացնել: Երբ սկսի եռան ավելացնել ալյուրը և լավ խառնել 10 րոպե: Կրակից վերցնել և ավելացնել ձվերը, հատ-հատ: Տապակի վրա յուղ քսել և ջրի մեջ թրջած գդալով լցնել տապակի վրա: Եփել ջեռոցում 180 աստիճանի տակ մոտ 40 րոպե:

Կրեմը պատրաստելու համար Կաթը տաքացնել, ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել ալյուրը և օսլան: Կաթի մեջ լցնել այդ զանգվածը և շարունակել խառնել մինչև ստացվի համասեռ զանգված և պնդանա: Թողնել սառչի: Գլազուրի համար հալեցնել կարագը, ավելացնել թթվասերը, շաքարավազը և կակաոն: Խառնել, որ ստացվի համասեռ: Էկլերները լցոնել կրեմով, վրան լցնել գլազուր: Անուշ լինի։