«Փաշինյանի ռեժիմը ժողովրդավարության հետ այնքան կապ ունի, որքան Մուսսոլինին `քրիստոնեության» Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանի ռեժիմը ժողովրդավարության հետ այնքան կապ ունի,որքան Մուսսոլինին `քրիստոնեության»։

Իսկ իր մեկ այլ գրառման մեջ նա ասում է․ «Արցախյան հիմնահարցի անկյունաքարը ինքնորոշման իրավունքի իրացումն է և ոչ թե անվտանգությունը: Տևական ժամանակ է Հայաստանի նոր իշխանությունները շրջանառության մեջ են դրել մի թեզ, ըստ որի՝ Արցախի հիմնախնդրի անկյունաքարը ոչ թե ինքնորոշման իրավունքի իրացումն է, այլ` անվտանգության ապահովումը:

Այս վտանգավոր թեզին կարծես թե չեն ընդդիմանում նույնիսկ Արցախի իշխանությունները: Ինչո՞ ւ է այս թեզը վիճելի և վտանգավոր, փորձեմ ներկայացնել ստորև: Այսպես, Արցախի ժողովրդի պայ քարը պայ քար է ինքնորոշման, այսինքն՝ անկախ ապրելու համար է:

Այն ամենևին տարածքային վեճ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Անվտանգության ապահովումը, իհարկե,կարևոր է,բայց հարցի անկյունաքարը չէ: Մի պահ պատկերացնենք,թե միջազգային հանրությունը տալիս է արցախահայության անվտանգության կայուն և երկրատև իրավական երաշխիքներ Ադրբեջանի կազմում,ի՞նչ է այս իշխանությունները համաձա՞յն են նման սցենարի հետ:

Մի առիթով ասել եմ,որ 1993-ին չեխերն ու սլովակները միմյանց անվտանգությանը չէին սպա ռնում,բայց օգտվելով ինքնորոշման իրավունքից, հռչակեցին երկու առանձին անկախ պետություններ՝ Չեխիա և Սլովակիա:

Հետևաբար ակնայտ է, որ Արցախի հարցի անկյունաքարը ինքնորոշման իրավունքի իրացումն է: Եւ ուրեմն, Արցախի անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի: