Փաշինյանի հրաժարական, անցումային կառավարություն, արտահերթ ընտրություններ. սա՛ է ՀՀԿ-ի օրակարգը. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մարդ երկու տարի է վարչապետ է աշխատում ու նոր է պարզում, որ Ադրբեջանը սխալ էր,իսկ մենք` ճիշտ: Հուսով եմ շատ շուտով Փաշինյանը կխոստովանի իր սխալ ու մեր ճիշտ լինելը,երբ Ալիևին կիրթ ու կառուցողական էր անվանում, ինչպես նաև հրաժարվում Վիեննայի և Ս.Պետերբուրգի օրակարգերից `ի օգուտ Դուշանբեի վերելակային անհեթեթ պայմանավորվածության»:

ՀՀԿ-ն դեռևս ամիսներ առաջ է առաջարկել իր քաղաքական թեզը, սկզբունքներն ու օրակարգը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ այս ճանապարհին Հանրապետական կուսակցությունը կարող է օգտվել քաղաքական ողջ գործիքակազմից, որը չի հակասում ՀՀ-ի օրենսդրությանը։

Նրա գնահատմամբ՝ այս օրակարգը հիմնված է և հասարակական պահանջի, և մեր գաղափարախոսության, և ամենակարևորը՝ մեր պետության շահի վրա։

«Ես այն կարծիքին չեմ, որ շատ է նա ճիշտ է, եթե այդպես մտածեի 2018-ի ապրիլից չէի պայքարի այս իշխանության դեմ, երբ բնակչության ճնշող մեծամասնությունը ծափահարում էր Փաշինյանին, իսկ ես ու իմ մեկ երկու գործընկերներ այլընտրանքային կարծիք էինք ներկայացնում», ասել է ԱԺ նախկին փոխխոսնակը:

error: Content is protected !!