Ցանկանում ե՞ք արդյոք, որ ռազմական վերլուծաբան-փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ստանա Հայաստանի ազգային հերոսի կոչում

Արծրուն Հովհաննիսյանը 1997 թվականից ծառայում է Հայաստանի զինված ուժերում։ 2001 թվականին ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստանալով լեյտենանտի զինվորական կոչում՝ նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար։ 2002 թվականին նույն զորամասում նշանակվել է հակատանկային մարտկոցի հրամանատար։

2004 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար: 2010 — 2011 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությոuնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին աշխատել է ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։

2020 թ. մարտ ամսին նշանակվել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի (ՀՇՖ) պետ: 2020 թ. հուլիս ամսին նշանակվել է ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ:

2010 — 2012 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան։ 2013 թվականից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ։ 2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ հրամանատարաշտաբային ֆակուլտետում։ 2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում։ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ում սովորելու տարինեին մշակել է ինքնաձիգ զենք, որը ներկայումս դրված է Համալսարանի թանգարանում:

error: Content is protected !!