Տնական «Նուտելլա» հաշված րոպեների ընթացքում, ես չէի պատկերացնում, որ նուտելլան այսքան հեշտ է պատրաստվում, սա իսկական նվեր է երեխաների համար

Նուտելլան երեխաների ամենասիրելի շոկոլադն է։ Այն հետաքրքիր համ ունի և տարբերվում է մնացած շոկոլադներից։ Այն խանութներում շատ է վաճառվում, սակայն պետք է նկատել, որ տնային պայմաններում պատրաստվածը չի զիջում, ավելին՝ շատ ավելի համեղ է և ոչ օգտակար նյութեր չի պարունակում։

Տնական նուտելլա պատաստելու համար կպահանջվի ընդամենը 5 րոպե: Սա հիանալի տարբերակ է նախաճաշի համար և առավելությունն այն է, որ բաղադրիչները մատչելի են և հասանելի բոլորին: Մի խոսքով պատրաստեք և համոզվեք ինքներդ:

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • 350 մլ բուսայուղ (առանց հոտի),
  • 0,5 բաժակ շաքարի փոշի կամ շաքարավազ ,
  • 2-3 ճաշի գալ կաթի փոշի,
  • 0,5 բաճակ ընկույզ, 150 մլ կաթ ,
  • 2-3 ճաշի գալ կակաո,
  • Վանիլին ըստ ճաշակի ,

Պատրաստման եղանակը

Սկզբում պետք է կաթը գոլացնել, ավելացնել շաքարավազը կամ շաքարի փոշին և վանիլինը: Այնուհետև ավելացնել բուսայուղը և հարել բլենդերի օգնությամբ բարձր արագության տակ: Ավելացնել կակաոն և կաթի փոշին, և շարունակել հարել: Վերջում ավելացնել մանրացված ընկույզը և լավ խառնել:

Ահա և վերջ, այդքան սիրելի և միշտ պահանջված նուտելլան պատրաստ է։ պատրաստ է, կարող եք վայելել նախաճաշին՝ սուրճի կամ թեյի հետ: Բարի ախորժակ

error: Content is protected !!