Տխուր եմ, որ Արցախի հակ մրտության մեջ «կրկի վրա բենզին լցնող» երկրի պատգամավոր եմ. Կարո Փայլան

Կարո Փայլանը  թուրք–ադրբեջանական  գրե սիայի վերաբերյալ հերթական գրառումն էկատարել սոցկայքերում։ Կարո Փայլանը գրել է. «Շատ տխուր եմ, որ Արցախի հկա մրտության մեջ «կր կի վրա բենզին լցնող» երկրի քաղաքացի եւ պատգամավոր եմ։ Երկու ժողովուրդներն էլ մեծ վնասներ են կրել»։

Սեպտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ այս գիշեր առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել, բացառությամբ մի քանի փոխհրաձգությունների: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Իրավիճակը կարող ենք  գնահատել հարաբերական հանգիստ: Պտերազմը շարունակվում է, այնպես չէ, որ պտ երազմն ավարտվել է:

ՊԲ-ն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը: Հակ առ կորդի բոլոր սադրիչ գործողությունները ստանալու են արժանի ու համարժեք պատասխան»,-ասաց նա:

Վահրամ Պողոսյանը հավելեց, որ Արցախում ներքաղաքական իրավիճակը, տնտեսական իրավիճակը կայուն է, ենթակառուցվածքները շարունակում են աշխատել, որեւէ խնդիր այս առումով չկա. «Ժողովուրդը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով: Որեւէ խուճապ, որեւէ արտառոց խնդիրներ չունենք»:

error: Content is protected !!