Տիեզերքը ստիպելու է, որ իրադարձությունների ողջ ընթացքը 180 աստիճանով փոխվի դեպի մեզ. Վազգեն Գևորգյան

Հնագույն քաղաքակրթությունների գծով փորձագետ, անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել: Այն բավական բուռն քննարկման արժանացավ: Խոսքը արցախա-ադրբեջանական պա տերազմի ավարտի մասին կանխատեսմանն ու հայկական կողմի հաղթանակին էր վերաբերում: Հասկանալու համար, թե իրականում խոսքն ինչ հաշվարկների մասին է 1or.am-ը որոշ հարցեր ուղղեց անկախ փորձագետին, որը կարծում ենք օգտակար կլինի մեր պայքարի ճանապարհին:

Վ. Գևորգյանի տեղեկացմամբ, աշխարհը վաղուց ինչ-որ քայլ ձեռնարկելիս նախ նայում է տիեզերքին, քանի որ այն նախ տիեզերքում է գոյանում, հետո նոր արտահայտվում է երկրի վրա: Ու, չնայած, այդ գործոնը հայերը հաշվի չեն առնում, սակայն, փորձագետի կարծիքով՝ ժամանակն է հնագույն քաղաքակրթություններից մեզ հասած գիտություններին ևս ուշադրություն դարձնել: Ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, ապա, պարզվում է, որ նրանք վաղուց են սպասել 2020-ի սեպտեմբերի 27-ին:

«Երբ նայեցի տիեզերական քարտեզին, տեսա, որ ադրբեջանա-թուրքական կողմը ոչ միայն շատ յուրահատուկ օր է ընտրել, այլև մեր թշնամին երկար տարիներ է սպասել այդ օրվան: Սեպտեմբերի 27-ին Լուսինը գտվում էր Այծեղջյուր համաստեղության մեջ և 77-րդ փուլում, որը պետք է աճեր մինչև լիալուսին դառնալը: Բայց զարմանալին ոչ թե դա էր, այլ այն, որ Լուսինը 5 օրվա ընթացքում պետք է միանար Մարս մոլորակին:

Այսինքն, սդրբեջանական կողմը իր ձեռնարկած բլից-կրկիգը դրանով էր հաշվարկել: Իհարկե, կարելի էր այս ամենին չհավատալ, բայց ինչո՞ւ եմ համոզված, որ այս ամենը ոչ թե համընկնում է, այլ հստակ հաշվարկ, քանի որ ըստ թշնամու պլանի, որոնք լուսնապաշտներ են, պետք է օգտվեին մի քանի համընկնումներից, որը հարյուր տարին մեկ անգամ է տեղի ունենում:

Եվ հիմա, երբ նայում եմ տիեզերական քարտեզին ու այդ ամենը համեմատում եմ երկրի վրա կատարվող գործողությունների հետ, ապշում եմ, թե գործողություններն ինչ ճշգրտությամբ են ընթանում և համընկնում»,- ասաց Վ. Գևորգյանը:

Փորձագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ 2013-ից փոփոխվել է նաև ատոմի միջուկի դրական լիցք ունեցող տարրական մասնիկի՝ պրոտոնի արժեքը, ինչը նշանակում է, որ մեզ հայտնի ֆիզիկայի օրենքները ևս փոփոխության են ենթարկվել՝ փոխելով նաև ողջ աշխարհը: Անկախ հետազոտողի կարծիքով դա է պատճառը, որ ներկայումս կարելի է այնպիսի երևույթներ տեսնել, որոնք նախկինում տեսանելի չէին, բայց այդ ամենն իմանալուց բացի, պետք է դրանից օգտվել, ոչ թե այն անտեսել:

«Դա նման է առանց անտենա միացնելու հեռուստացույց դիտելուն, կամ էլեկտրական սարքն առանց հոսանքի աղբյուրին միացնելու օգտագործելուն: Եվ, չնայած մենք չենք օգտվում հնագույն գիտելիքների հնարավորությունից, բայց Տիեզերքը սկսել է մեր օգտին աշխատել, ցույց տալով իր հզորությունը:

Մեզ պետք է միայն ուղղորդվել դեպի տիեզերական գիտելիքներ, որպեսզի ավելի հզորանանք և կարողանանք ավելի հզոր քայլեր իրականացնել: Ի դեպ, հայ ազգի ոգեղենության շնորհիվ է, որ միահամուռ ոտքի կանգնեցինք և դարձանք մեկ բռունցք, որը հայի իրական արժեհամակարգն է: Հիմա մենք գտնվում ենք տիեզերական զրոյական կետում, որը տևել է 4000 տարի:

Այս ընթացքում գործել է Բելի համակարգը, որը այլ կերպ կոչվում է գլոբալիստական համակարգ, բայց այն արդեն սկսել է քանդվել: Ուզենք, թե չուզենք այն քանդվելու է, որը տեսնելու է ողջ աշխարհը: Ինչ վերաբերում է տիեզերքում կատարվող գործընթացներին, որը արտացոլվեց նաև երկրի վրա հոկտեմբերի 10-12-ին, հակառակորդին դուրս շպրտեցին և հիմա ընթանում է երկրորդ փուլը: Սա հիմնավորվում է հոկտեմբերի 5-ին գրանցված հայկական 0 ժամին կատարված ուսումնասիրությունների արդյունքներով, որը ոչ թե կարծիք է, այլ գիտականորեն հիմնավորված փաստ:

Նոյեմբերի 1-ի 0 ժամին այս պայքարին կմիանա Սիրիուս աստղը, որը կամբողջացնի տեզերքում տեղի ունեցող պայքարը, և պատերազմը կհանգուցալուծվի: Այսինքն՝ ներկայումս քաղաքակրթական պայքարի մեջ ենք և եթե անգամ ցանկանանք, միևնույն է, չենք պարտվելու, քանի որ մեզանից յուրաքանչյուրն այս պահին օժտված է Հայկյան տիեզերական հզոր ուժով:

Պետք է հստակ իմանալ, որ այս օրերին ողջ աշխարհում մեր դեմ գործող ցանկացած ուժի դեմ է դուրս գալու նաև ողջ տիեզերքը, իսկ մենք միանշանակ հաղթելու ենք: Տիեզերքը ստիպելու է, որ իրադարձությունների ողջ ընթացքը 180 աստիճանով փոխվի դեպի մեր կողմը, դեպի ճշմարտությունը, դեպի արդարությունը»,- ասաց Վ. Գևորգյանը:

Արմինե Գրիգորյան

error: Content is protected !!