Վրացական խաչապուրու բոլորովին նոր բաղադրատոմս․ Այս բաղադրատոմսը դուք ոչ մի այլ տեղ չեք գտնի՝ անպայման պատրաստեք

Վրացական խոհանոցը տարածաշրջանում ամենահամեղ խոհանոցներից մեկն է։ Բացի այդ՝ այն շատ հարմար է մեր քիմքին, և մենք հեշտությամբ ենք ընկալում այս խոհանոցի համային փնջերը։ Վստահ եք, որ խաչապուրի պատրաստելու բազմաթիվ բաղադրատոմսերի եք տիրապետում, սակայն այս մեկը խիստ տարբեր է մնացածից։ Անպայման փորձեք՝ և՛ դուք գոհ կմնաք, և՛ համտեսողները։

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • Ալյուր – 550 գ
  • Կաթ – 400 գ Կարագ – 60 գ
  • Ձու – 2 հատ
  • Պանիր սուլուգունի – 300 գ
  • Պանիր իմերեթական – 300 գ
  • Շաքարավազ – 10 գ
  • Խոշոր աղ – 10 գ
  • Չոր դրոժ – 5 գ

Պատրաստման եղանակը․

Դրոժը լցնել մի փոքր գոլ կաթի մեջ, ավելացնել շաքարավազ, 1 ձու, մի փոքր ալյուր՝ ստանալ թթվասերի պնդության զանգված,  ձեռքով լավ խառնելուց հետո թողնել 30 րոպե լավ հանգստանա։ Մնացած ալյուրը մաղել, և ավելացնել աղ և 20 գրամ կարագ։ Հենց նկատեք թթխմորը բարձրանում է, ավելացնում ենք մնացած ալյուրով և կարագով պատրաստված զանգվածը, և կաթը։ Հունցում ենք պինդ խմոր, ծածկում սննդային թաղանթով ր դնում ենք սառնարանում։

1,30 ժամ հետո խմորը պետք է արդեն բարձրացած լինի։ Դրանից հետո հանում ենք սառնարանից, և բաժանում 70 գրամանոց գնդերի։ Սեղանի վրա ալյուր ենք լցնում և գրտնակում ենք քառակուսիաձև, խմորը ծալում ենք, ու նորից գրդնակում՝ այդպես 3 անգամ։ Միջուկի համար վերցնում ենք պանիրը՝ անցկացնում խոշոր քերիչով, վրան ավելացնում 20 գրամ կարագ և 1 հատ ձու։

Բացում ենք քառակուսիաձև խմորը տեղադրում միջուկը, և ծրարի պես փակում։ 220 աստիճան ջերմությամբ նախօրոք տաքացնում ենք ջեռոցը, խաչապուրու վրա հալեցրած կարագ քսում ու տեղափոխում ջեռոց։ Այնտեղ պետք է մնա 15-20 րոպե։ Ահա և վերջ։ Բարի ախորժակ

error: Content is protected !!