Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է արվում հարվ ածային ԱԹՍ-ի հարվածից. Արծրուն Հովհաննիսյան

Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսն է ար վում հարվ ածային ԱԹՍ-ի հարվածից.Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան էջում այս հրապարակում է կատարել և կից նկար նշել․

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․Սա տարածքային խնդիր չէ։ Սա հայապահպանման խնդիր է, սա պայքար է գոյության համար, պայքար է մեր տեսակի պահպանման համար, սա լինել-չլինելու պայքար է: Պայքար է մեր տեսակը, հավատքն ու գենը պահելու համար: Պայքար է հազարամյակներից մեզ ժառանգություն հասած հողը պահելու, այդ հողը շենացնելու ու դրա վրա ապրելու համար:

Սա պայքար է մեր երեխաներին մեր հայրենիքը, հավատքն ու տեսակը փոխանցելու համար։ Ու պայքարելու ենք, պայքարելու ենք ամեն թփի, քարի ու ծառի համար։ Պայքարելու ենք մեր տեսակի պահպանման ու մեր հավատքի համար, արժեքների ու սրբությունների համար։ Պայքարելու ենք մեր նախնիների թողած ժառանգության ու մեր երեխաների համար։ Պայքարելու ենք, ու էլի հաղթելու ենք։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Подъём» պարբերականին հայտնել է, որ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում պատերազմը դադարեցնելու խնդրանքով։ «Մենք երեկ հանդիպում ունեցանք, մի քանի հարցերի վերաբերյալ որոշում ենք ընդունել, որոնց թվում նախագահի դիմելու, որպեսզի Ռուսաստանը օգնի դադարեցնել հակամարտությունը և հումանիտար ու այլ օգնություն տրամադրի»։

Աբրահամյանը նշել է նաև որ ՌԴ-ից 20 հազար հայ կամավոր է դիմել Արցախ մեկնելու համար․«Սա Ադրբեջանի և Թուրքիայի պլանավորած լայնամասշտաբ գործողությունն է։ Սա ինչ որ սադիզմ է, բանդիտիզմ, ահաբեկչություն։ Նրանք ուզում են, որ Ղարաբաղում ոչ մի հայ չլինի։ Չկան հայերեն, չկա հայկական հարց։ Դրա համար նրանք օգտագործում են կորոնավիրուսը։

Ինքնաթիռներ, օգնություն, նույնիսկ հումանիտար՝ չկա, անհնար է ուղարկել։ Մեզ մոտ մեկ գիշերում 20 հազար մարդ է կամավորագրվել, կխնդրենք ռազմական տրանսպորտ, որպեսզի մարդկանց այնտեղ ուղարկենք։ Եվս մի քանի հարյուր, հազարին մոտ ռուսներ հայտնել են, որ պատրաստ են կամավոր մեկնել Արցախ, բայց մենք ասացինք շնորհակալություն»։

error: Content is protected !!