«Վատ օր էր․․» Սոֆի Դևոյանը կորցրել է գիտակցությունը, ինչ է պատահել սիրելի դերասանուհուն

Սոֆի Դևոյանը վերջերս, ֆիլմերում կերտած իր կերպարներից հետո, բավականին սիրվեց հեռուստադիտողի կողմից։ Նա շարունակում է իր տաղանդաշատ ընտանիքի գործը՝ վարելով ակտիվ ու հագեցած կյանք, չմոռանալով իր օրվա ընթացքում տեղի ունեցածով կիսվել սիրելի հետևորդների հետ։

Սիրված դերասանուհի, պարուհի Սոֆի Դևոյանի հրապարակած լուսանկարներին միշտ անհամբեր սպասում են նրա հետևորդները, բայց այս անգամ Սոֆին իր հրապարակումով վախեցրել է երկրպագուներին։ Նա իր հետեւորդների հետ կիսվել է լուսանկարով, որտեղ երեւում է նրա վնասված թևը՝ սիստեմա ստանալու հետքերով։ Այդ հրապարակմանը կից նա գրել է․ «Վատ օր էր․․․ կներեք։ Վաղը կփորձեմ ակտիվ լինել։ Շնորհակալ եմ, որ այդքան ուշադիր էիք։ Արդեն լավ եմ։ Սիրում եմ Ձեզ»։

Իսկ արդեն մի քանի ժամ անց, երբ նա փոքր ինչ ավելի լավ է սկսել իրեն զգալ, հետեւորդներին առաջարկել է ուղղել հարցեր։ Ինչպես կարելի էր սպասել, այդ հարցերը մեծ մասամբ վերաբերել են տեղի ունեցածին։ Ինչին ի պատասխան դերասանուհին գրել է․

«Գիտակցությունս կորցրել էի։ Հիմա արդեն ինձ լավ եմ զգում։ Այսօր կաշխատեմ ակտիվ լինել»։

error: Content is protected !!