«Ստեղ ենք, դուք մենակ չեք, ձեր թիկունքին սար ու թիկունք կա». Զինվորների կոչն առաջնագծից

Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է պատրաստել, որտեղ զինվորները կոչով դիմում են հայ ժողովրդին: «Մեր հայրենակիցներին, մեր ծխնողներին հորդորում եմ լինեն հանգիստ, որովհետեւ մենք ստեղ եքն, մենք դուխով ենք, պատրաստ ենք մեր առջեւ դրված խնդիրը կատարում ենք ճշգրիտ, ժամանակին»,-ասում է զինվորներից մեկը:

Մեկ այլ զինվոր նշում է. «Թող մարդիկ դուխով լինեն, իմանան, որ ստեղ ենք, իրենք մենակ չեն, իրենց թիկունքին սար ու թիկունք կա»: Տեսանյութի վերջում զինվորները բոլորը ինքնավստահ ու հպարտ ասում են՝ «Հաղթելու ենք»

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է.Բացառիկ ու աննախադեպ է այս պտերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռզմա գիտկան բաղադրիչները: Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պտեր ազմներին բնորոշ գործողություններ: Կան ընդգծված առանձնահատկություններ, վերլուծությունը մեր հաղթանակից հետո: Միայն մի բան ասեմ. հրետնին և ՕՀՄ-ները գնալով ավելի են խաչասերվում:

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ և դա լինելու է մեր նոր մակարդակի, նոր որակի հաղթանակը:
Այդ հաղթանակի ռազմաքաղաքական նշանակության, մեր քաշ ու կշեռքի առումով լրիվ այլ վերլուծություններ են պետք:

 

error: Content is protected !!