Ստամբուլում Մարգարիտա Գասպարյանը ջախջախեց թուրք թենիսիստուհուն

Հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Ստամբուլում ընթացող մրցաշարում մեկնարկել է հաղթանակով : Հեենց առաջին խաղարկային օրը 2 սեթերի արդյունքում 6-2, 6-0 հաշվով Մարգարիտա Գասպարյանը հաղթեց թուրք թենիսիստուհի Պերմա Ազգենիին: Խաղը տևել է 1 ժամ 4 րոպե: Երկրորդ շրջանում Գասպարյանի մրցակիցը կլինի Շվեդիայի ներկայացուցիչ Ռեբեկա Պետերսոնը:

Հիշեցնենք, որ Մարգարիտա Գասպարյանը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո և օրեր առաջ մասնակցում էր այս ԱՄՆ-ի բաց առաջնությանը, որի երկրորդ շրջանում 2:6, 4:6 հաշվով պարտվել է աշխարհի 8-րդ ռակետ Սերենա Ուիլյամսին և լքել պայքարը:

Հիշեցնենք Գասպարյանը հաղթել է մեկ մենախաղի և երեք զուգախաղի WTA մրցաշարերում, ինչպես նաև ինը մենախաղի և ութ զուգախաղի ITF մրցաշարերում։ 2016 թվականի մարտի 21-ին նա հասնում է իր լավագույն մենախաղային վարկանիշին՝ աշխարհի թիվ 41-րդ ռակետ, իսկ հունիսի 6-ին հասնում է զուգախաղի իր լավագույն արդյունքին՝ աշխարհի թիվ 25-րդ ռակետ։

Նա համարվում է է ռուս երիտասարդ թենիսիստուհիների մեջ ամենաուժեղ մեկ ձեռքով բեքհենդ հարվածին տիրապետողը։ 2015 թվականին մեկ շաբաթվա ընթացքում նա նվաճեց իր առաջին մենախաղային և զուգախաղային տիտղոսները Բաքվի գավաթում: Նրան ներկայումս մարզում է Ելենա Մակարովան: