Սիրելի կանայք, մտապահեք այս տեքստը, կախեք այն աչքի առաջ և ամեն օր կարդացեք

Յուրաքանչյուր կին պետք է գիտակցի, որ ինքը առաջին հերթին մարդ է, ով պետք է հարգի ինքն իրեն և երբեք չստորանա ոչ ոքի առաջ հանուն ինչ-որ բանի։ Միշտ հիշեք, եթե Դուք Ձեզ չհարգեք, ոչ ոք չի անի դա Ձեր փոխարեն, այլ հակառակը ավելի շատ կսկսեն Ձեզ հաշվի չառնել։ Կարդացեք այս տողերը և երբեք մի անտեսեք դրանք։

Մի  ստորացիր, ոչ ոք  դրան արժանի չէ: Թույլ մի տուր քեզ  հիմարացնեն, նրանք այդքան խելոք չեն: Հետևիր կազմվածքիդ և միշտ խնամված եղիր, դա քո այցեքարտն է: Մի պարփակվիր ինքդ քո մեջ, ժպիտը քեզ շատ է սազում:

Մի նվնվա, ամեն ինչ քո ձեռքերում է: Ձայնդ երբեք մի բարձրացրու,  դրանով դու կստիպես բոլորին լսել քեզ: Գրքեր կարդա, ինտելեկտը կնոջ զենքն է: Թոք-շուոներ մի նայիր, դա դատարկամիտների համար է:

Դադարիր սպասել լավ օրերին, լավ է այս օրն ու այս պահը:

Միշտ կրկնիր.  ամեն ինչ լավ է, մնացած հարցերն էլ լուծվող են: Ավելորդ մարդկանց հեռացրու կյանքիցդ: Առավոտյան շուտ արթնացիր: Աշխատիր քնել 8 ժամ: Մի կանգնիր կշեռքին, բայց հետևիր սննդակարգիդ:

Հեռու մնա մռայլ մարկանցից: Երբեք մի մտածիր հիվանդությունների ու մահվան մասին: Եթե սիրում ես, ուրեմն խոստովանիր, եթե չես սիրում՝ սիրահարվիր: Ատելությունը տեղ չունի քո կյանքում: Կյանքը հիասքանչ է:

error: Content is protected !!