«Սա քաղաքական պատվեր է, Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու». Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը կալանավորման որոշմն հրապարակումից հետո ժամանեց ԱԱԾ շենք, որտեղ աջակիցները նրան դիմավորեցին Ծառուկյան-Ծառուկյան վանկարկումներով: «Սա քաղաքական պատվեր է, իրենց որոշման համար պատասխան են տալու: Կարճ ժամանակում ամեն ինչ իրա տեղն է գալու և էս պատվեր կատարողները, Աստծո  առաջ եմ ասում, պատասխան են տալու:

Իրենք ապրում են  էս երկրում, իրենց երեխաներն ապրում են էս երկում: Շանտաժ անելու համար, վախից Ծառուկյանին կալանավորելը, էն էլ հիմնական խնդիրը, որ քննությանը չխոչընդոտեմ: Քննությունը 4 ամիս է անցնում է: Սաղի ցավն էլ տանեմ: Խաբելով, ֆռցնելով երկիր չեն կարա պահեն: Դուխներդ տեղը պահեք»,-ԱԱԾ շենք մտնելիս համախոհներին դիմեց Ծառուկյանը:

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որոշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Նշենք, որ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունն ընթացավ շուրջ 9 ժամ։ Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորին, ինչը, սակայն, մերժվել էր։

Միջնորդության քննությունից հետո լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն ասաց, որ ըստ մեղադրող կողմի՝ կալանավորելու հիմքը Ծառուկյանի կողմից քրեական գործի ընթացքին խոչընդոտելոի ռիսկն է։

Հիշեցնենք, որ պաշտպանները Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ-ին։ Նրանք հայտնել են, որ ունեն փաստական տվյալներ, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ Վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի եւ Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։

error: Content is protected !!