Սա պիցցայի լավագույն խմորն էր, որ երբևէ փորձել էի. գաղտնի բաղադրատոմս, որ ինձ է տվել խոհարար ընկերուհիս

Պիցցան ողջ աշխարհում ամենասիրված կերակուրներից մեկն է: Այն պատրաստվում է արագ, շատ հագեցնող է, և կարող է պարունակել այնպիսի բաղադրիչներ, որոնք դուք նախընտրում եք: Իսկ իդեալական պիցցա ստանալու համար, իհարկե, նախևառաջ պետք է իդեալական խմոր ստանալ: Խանութից գնված պատրաստի լոշիկները չեն կարող ձեզ տալ այն զգացողությունը, որ կտա ձեր ձեռքերով պատրաստված, տնական խմորը: Բարդ բան չկա, ուղղակի պետք է պահել չափաբաժինները և հետևել հրահանգներին: Եվ այսպես, մեզ պետք կգան հետևյալ բաղադրիչները.

  • Ալյուր – 175 գ
  • Գոլ ջուր – 125 մլ
  • Խմորիչ – 1 թ/գ
  • Աղ – 1/4 թ/գ
  • Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ

Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչպես է պետք պատրաստել պիցցայի լավագույն խմորը: Պատրաստման եղանակը. 1. Գոլ ջրի մեջ ավելացնել աղը և խմորիչը, ավելացնել ալյուրի 1/3 մասը, լավ խառնել և թողնել (մինչև պղպջակների առաջանալը): 2. Հետո աստիճանաբար ավելացնել մնացած ալյուրը, հունցել առաձգական խմոր:

3. Ծածկել սրբիչով և թողնել, որ խմորը բարձրանա տաք տեղում: 4. Բարակ գրտնակել և օգտագործել ցանկացած տեսակի միջուկի հետ:

Բարի ախորժակ

error: Content is protected !!