Սա պիցցայի լավագույն խմորն էր, որ երբևէ փորձել էի. գաղտնի բաղադրատոմս, որ ինձ է տվել խոհարար ընկերուհիս

Վստահ ենք՝ պիցցա սիրում են բոլորը։ Այն աշխարհում ամենատարածված և հագեցնող ուտեստներից է։ Այն շատ հարմար է պատրաստել և ուտել, քանի որ պիցցան հարմար է ուտել թե՛ տաք և թե՛ սառը վիճակում։ Շատերն նախընտրում են դրսում ուտել այն կամ պատվիրում են։ Իսկ իդեալական պիցցա ստանալու համար, իհարկե, նախևառաջ պետք է իդեալական խմոր ստանալ: Խանութից գնված պատրաստի լոշիկները չեն կարող ձեզ տալ այն զգացողությունը, որ կտա ձեր ձեռքերով պատրաստված, տնական խմորը։

Բարդ բան չկա, ուղղակի պետք է պահել չափաբաժինները և հետևել հրահանգներին: Եվ այսպես, սկսենք միասին պատրաստել պիցցան, վստահ ենք մեկ անգամ փորձելուց հետո, անընդհատ կպատրաստեք։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • Ալյուր – 175 գ ,
  • Գոլ ջուր – 125 մլ ,
  • Խմորիչ – 1 թ/գ ,
  • Աղ – 1/4 թ/գ ,
  • Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը.

Սկզբից պետք է գոլ ջրի մեջ ավելացնել աղը և խմորիչը, ավելացնել ալյուրի 1/3 մասը, լավ
խառնել և թողնել (մինչև պղպջակների առաջանալը): Հետո աստիճանաբար ավելացնել մնացած
ալյուրը, հունցել առաձգական խմոր: Ծածկել սրբիչով և թողնել, որ խմորը բարձրանա տաք տեղում: Բարակ գրտնակել և օգտագործել ցանկացած տեսակի միջուկի հետ: Այն համեղ է և՛ մսային, և՛ բանջարեղենային միջուկների հետ։

Այսքանը, կարող եք վայելել բարի ախորժակ։ Չմոռանաք կիսվել այս համեղ բաղադրատոմսով Ձեր մտերիմների հետ։

error: Content is protected !!