Սա մեր վերջին կ ռ վն ա, ոչ մի թիզ հող չենք տալու. Սասուն Միքայելյանը համախմբման կոչ արեց ԱԺ ամբիոնից

Սա մեր վերջին կ ռի ն ա, ոչ մի թիզ հող չենք տալու. Սասուն Միքայելյանը համախմբման կոչ արեց ԱԺ ամբիոնից

Պաշտպանության նախարարի նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կոչով դիմել է արցախցիներին՝ հորդորելով տեսանյութեր չհրապարակել: Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Հարգելի հայրենակիցներ ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում։ Ձեր քայլով մի օգնեք հակառակորդին։  Փառք մեր բանակին

Նիկոլ Փաշինյանը գրել է.Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն. Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն։

Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։  Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք։

Կեցցե՜ հայոց փառապանծ բանակը։ Կեցցե՜ հայոց պետականությունը։ Կեցցե՜ հայ ժողովուրդը։ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը իր պաշտոնական էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.

 Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են:
error: Content is protected !!