«Սա կարող է իմ վերջին ելույթը լինի, բայց պետք է ասեմ․․» ինչ հայտարարություն է արել Գևորգ Պետրոսյանը

«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է, ով ասել է․ «Սա կարող է իմ վերջին ելույթը լինի, բայց ինչ մտածում եմ` պետք է ասեմ»։ Դիտեք տեսանյութը․

Իսկ ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․ «Ինչու՞ հրաժարական չի տալիս ԿԳՄՍԼԳ ԲՏ նախարարը․ Հրաժարական տալու համար ինքնասիրություն ունենալ է պետք: Ասենք ի՞նչ… Պետք ա 10.000 ուսանող դուրս գա փողո՞ց, որ էս ապիկար վարձկանը հետ ուքը հանի աթոռից ու հեռանա… Արա՜, որտեղ ես թողել ամոթդ, հել գնա, ուսանողությունն անունդ լսել չի ուզում, վերջին պարգևավճարդ ստացի ու գնա…

Հրաժարական կտա, բա չի՞ տա. Տասը փետով ծե ես չի տա. Հազիվ ա ձեռք բերել անհոգ կյանքի ուղեգիրը.
Արա՜, չես հասկանու՞մ, որ դու խախտում ես մարդկանց նյարդային համակարգի ներդաշնակությունը. Արա՜, գնա քայլի, կարող ա Կարաբինային գտնես, կիսվես, հանգստանաս…»

Իսկ ավելի վաղ նա գրել է․ «Դու ձի քշի, թող ժողովուրդը տուգանվի. Երկրի համար այս ամենապատասխանատու պահին, երբ Թուրքիան աննախադեպ ակտիվության է դիմում Արցախի խնդրի հարցում, իսկ երկրի ներսում ժողովուրդը սո ված է, վարչապետի ամենակարևոր անելիքը Մարտունու անտառներում ձի քշելն էր։

Եվ նա դա արեց, ու արեց՝ առանց խղճի խայթի: Ինչ լավ ա չէ՞… Ինքը ժողովրդին մատնի ս ովի ու գնա ձի քշի, իսկ ժողովուրդը տուգանքներ մուծի…

Հզոր ա, մեր վարչապետը, հզոր… «Չունի աշխարհը քո նման», ընկեր պարոն Փաշինյան…

error: Content is protected !!