Պուտինը կարծում է, որ մեծ քաղաքականության մեջ ընկերներ չկան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ մեծ քաղաքականության մեջ ընկերներ չկան: Նա խոսել է «միջպետական, պաշտոնական մակարդակում մարդասիրության եւ բարության պակասի մասին»: «Մեծ քաղաքականության մեջ ընկերներ չկան»,-ասել է նա «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի համար Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որի մի մասը հրապարակվել է լրագրողի ինստագրամյան էջում:

Ավելի վաղ սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի ԳՎ հոբելյանական սեսիայի ժամանակ իր խոսքում Պուտինը խոսել է «միջպետական, պաշտոնական մակարդակում մարդասիրության եւ բարության պակասի մասին»:

Նաև հավելենք, որ Tert.am-ը գրում է.ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ ընթանում է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Ըստ երևույթին՝ 1 գիշերում նախկին Խորհրդային 2 հանրապետությունների բարձրաստիճան դիվանագետներին բանակցությունների սեղանի շուրջ բերելու փաստը բառացիորեն «շախ ու մատ» է Թուրքիային, գրում է Asia Times-ը։

Ինչպես նկատում է հոդվածագիրը, ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի քսանյոթին Ադրբեջանի սա նձազերծած պա տերազմից հետո հանդես են եկել հայտարարությամբ՝ դա տապարտելով «ԼՂ-ում և նրա սահմաններից դուրս բռ նության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան»։

«Բայց, որպես հարձակվող, Ադրբեջանը կր ակի դադարեցման պա հանջից հրաժարվելու հարցում մենակ չէր։ Ավելի շուտ, հենց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է ավելի կա տաղի խոչընդոտ և ռա զմական գործողությունների դադարեցման ցանկացած առաջարկի հա կառակորդ։ Թուրքիայի նախագահի համար Ադրբեջանին ցուցաբերվող դիվանագիտական լիակատար աջակցությունն ու պարզապես ռա զմական աջակցությունը բխում են

Թուրքիայի ավանդական դերից՝ որպես Ադրբեջանի հովանավոր պետություն։ Անկարան, վերջին տարիներին զիջելով այդ դերը Մոսկվային, հիմա մտադիր է վերականգնել կորցրած հա մբավը»,- ընդգծում է հոդվածագիրը։ Հոդվածագրի խոսքով՝ «Թուրքիայի ռա զմական աջակցությունն Ադրբեջանին արագորեն մոտենում է կարմիր գծին, որը նրան դնում է ՌԴ-ի հետ բա խման հստակ սահմանի վրա և Լեռնային Ղարադաբի հակամ արտությունում ներգրավվածությունը Թուրքիայի համար հնարավոր է ռիսկային լինել»։

 

error: Content is protected !!