Պարզապես հրաշալի է, թխվելու ընթացքում խմորն ինքն իրեն շերտավորվում է, իսկ ուտելիս՝ հալչում բերանում. ինչպես պատրաստել

Ով չի սիրու՞մ քաղցրավենիք, աշխարհի մարդկանց ճնշող մեծամասնությունը, եթե քաղցրակեր չէ, ապա շատ է սիրում քաղցր: Իսկ դուք արտասովոր քաղցրավենիք սիրում ե՞ք: Այսօր ուզում ենք ձեզ նմանատիպ մի քաղցրավենիքի բաղադրատոմս առաջարկել: Այս թխվածքի յուրօրինակությունը նրանում է, որ թխվելու ընթացքում  խմորն ինքն իրեն շերտավորվում է և ստացվում է նրբահամ թխվածք նուրբ կրեմային միջուկով:

Բաղադրիչներ. 4 հատ ձու, 115 գ ալյուր, 1 բաժակ ջուր, 2 բաժակ տաք կաթ, 125 գրամ կարագ, 1 բաժակ շաքարավազ, 1 թ.գդալ  վանիլին:

Պատրաստման եղանակը. Առանձնացնել դեղնուցներն ու սպիտակուցները: Սպիտակուցին ավելացնել մի պտղունց աղ և  հարել մինչև պնդանա: Կարագը հալեցնել և մի փոքր սառեցնել: Ձվի դեղնուցները  հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը  և ջուրը: Շարունակել հարելով ավելացնել հալեցրած կարագը և հարել, որ ստացվի համասեռ զանգված:  Ավելացնել կաթը, ալյուրը, կրկին խառնել,  այնուհետև զգուշությամբ ավելացնել  հարած սպիտակուցը:

Ջեռոցի տապակը յուղապատել և թեթևակի ալյուր շաղ տալ: Լցնել խմորը և եփել մոտ 1 ժամ  180 աստիճանի տակ:  Սառելուց հետո վրան շաքարի փոշի ցանել և մատուցել: