«Պատիվը շատերին չի խանգարի». ու՞մ նկատի ունի Սիրուշոն իր հայտարարությամբ

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երգչուհի Սիրուշոյի հանդեպ հասարակության վերաբերմունքը բաժանված է երկու մասի, նրանք, ովքեր մեղադրում են երգչուհուն՝ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հայտարարությունների համար, և նրանք, ովքեր նրան ընդունում են ուղղակի որպես երգչուհի և անտեսում են նրա քաղաքական հայացքները։ Սիրուշոն միշտ եղել է հայկական շոուբիզնեսի տարբերվող ու սեփական ոճն ունեցող երգչուհիներից մեկը:

Սակայն Լևոն Քոչարյանի հետ ամուսնանալուց հետո հասարակության մի մասը անարդար կերպով փոխեց երգչուհու հանդեպ վերաբերմունքը: Ինչևէ, Սիրուշոն, ուշադրություն չդարձնելով ոչ ոքի վրա, շարունակում է իր գործունեությունը, ներկայացնելով զարդերի իր նոր տեսականին: Այժմ էլ նա ներկայացրել է իր հավաքածուի մեջ տեղ գտած նոր վզնոցը:

Իր գրառման մեջ նա նշում է, որ վզնոցի անունը Պատիվ է, ինչը չի խանգարի շատերին: Արդյո՞ք ում նկատի ունի սրանով երգչուհին:

«Բարի օր իմ ու այս վզնոցի կողմից, որն անվանել ենք PRIDE (հպարտություն/պատիվ), շատերին չի խանգարի»

error: Content is protected !!