Չէի ուզում հայելու մեջ նայել․ Անի Քոչարը՝ քաղցկեղը հաղթահարելու և իր՝ «Հանձնվել չկա» գրքի մասին,

Անի Քոչարը Աստծո կամոք հաղթահարեց քաղցկեղը։ Դա մեծ հաղթանակ է։ Այդ տառապալից ուղին անցնելուց և  սարսափելի հիվանդությունը հաղթահարելուց հետո նա որոշեց թղթին հանձնել իր կայնքի այդ դժվարին փուլի մասին հիշողությունները։ Անին իր գրքում ներառել է շատ անձնական պատմություններ, նպատակը մեկն է՝ քաջալերել օնկոլոգիական խնդիր ունեցող մարդկանց: Ասում է՝ իրեն երջանակացնում է փաստը, որ մոտիվացիա է դարձել մարդկանց համար:


«Երբ ես էի ծանր դրության մեջ, փնտրում էի մարդկանց, որոնք ինձ կմոտիվացնեն, որոնց օրինակով ուժ կստանամ, կհավատամ, որ պայքարս արդյունք կտա: Գրքում էլ անկեղծ պատմում եմ, որ կար շրջան, երբ նույնիսկ չէի ուզում նայել հայելու մեջ:

Հավանաբար այստեղ կար նաև այն խնդիրը, որ ես երկար ժամանակ աշխատել էի գեղեցկության ինդուստրիայում և սովոր էի լինել ներկայանալի տեսքով: Մեկ էլ բախվեցի խնդրի, երբ կորցրի անգամ հոնքերս, թարթիչներս, վարսերս, եղունգներս:

Կարծես հայտնված լինեի վատ ֆանտաստիկ ֆիլմում, որտեղ սար սափ կերպար էի մարմնավորում: Սա քրտնաջան ու համբերատար աշխատանքի արդյունք է, հաճախ հեշտ չէր ընդունել խոտաբույսերը, որոնք ունեն լեղու դառը համ, սակայն եթե որոշել ես արագ վերականգնվել, պետք է մի քիչ նեղություն տաս քեզ»:

շարունակությունը այստեղ