Չգրված կանոններ, որոնք պահելու դեպքում փողն ինքն իրեն կհոսի ձեր դրամապանակի մեջ

Այսօր բոլորը ձգտում են ապրել ապահովված կյանքով, օրնիբուն աշխատում են գումար վաստակելու համար: Սակայն արդյոք դուք գիտե՞ք, թե ինչպես է պետք վարվել փողի հետ, որպեսզի երբեք դրա պակասությունը չզգաք: Ահա մի քանի կանոն, որոնք պետք է պահել: Փողը չի կարելի պահել լուսավոր տեղում, փողը լույս չի սիրում, այն պետք է պահել մութ տեղում: Սեղանի վրա երբեք փող և դանակ մի թողեք:

Նորալուսնի ժամանակ դրամապանակը, որի մեջ փող կա, երեք գիշեր թողնել պատուհանի գոգին: Երբեք դրմապանակը դատարկ մի թողեք, դրամապանակում պետք է միշտ  փող լինի, որպեսզի դրամապանակը միշտ  լիքը լինի, պետք է մեջը թողնել առնվազն մեկ թղթադրամ:

Տան պատուհանները, հայելիները միշտ մաքուր պահեք, դրանք ձգում են փողը: Ջրի մեջ մի քանի մետաղադրամ դնել, որոշ ժամանակ անց հանել, և այդ ջրով լվանալ հայելիները:  Մաքուր հայելու առաջ մետաղադրամ դնել, թողնել ողջ գիշեր, դրամի արտացոլանքը կբազմապատկի ֆինանսական միջոցները: Փողը հաշիվ է սիրում, սակայն հավաքած փողը չի սիրում, երբ այն հաճախակի հաշվում են:

Երբեք մի կանգնեք ձեր տան շեմին:  Դռան շեմին կանգնելը  վանում է հաջողությունը և բարեկեցությունը: Հնարավորության դեպքում մշտապես աջակցեք և օգնեք, միշտ հիշեք բումերանգի օրենքը՝ արված ամեն բան թե վատ, թե լավ վերադանում է: Ստացած աշխատավարձը չի կարելի նույն օրը ծախսել:

Աշխատավարձը պետք է  այն ստանալու օրը տանը գիշերի:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

error: Content is protected !!