«Ու այսպես աստծուն հավատալով, ծառայում ենք սատանային..» Սարգիս Գրիգորյանի խորհրդավոր գրառումը

Դերասան Սարգիս Գրիգորյանը իր ինստագրամյան էջում գրառում է կատարել. «Եթե կա ինչ որ խնդիր, ուրեմն հաստատ կա պատճառ: Ոչինչ հենց այնպես չի լինում՝ մեր մեղքերի համար մենք պարտավոր ենք պատասխան տալ… Մարդկային ատելությունը, թշնամությունը, այլասեռվածությունը հասել են այն մակարդակի, որ լուրերով ոչ մի լավ բան չես կարող լսել, որովհետև լավ լուր ուղղակի չկա…

Ու ինչ եք կարծում էս վիրուսները, ջրհեղեղները, հրդեհները ինչի՞ արդյունք են: Իհարկե մեր մեղքերի, մեր չտեսության ու անգրագիտության: Համոզված եմ աշխարհում այնքան բացսական էներգիա կա հավաքված, որ դրանց հետևանքները մենք դեռ երկար կզգանք մեր մաշկի վրա…

Այնքան ենք հեռացել սիրուց, հարգանքից, ջերմությունից ու հոգեկան ներդաշնակությունից, որ կորցրել ենք բանականությունը՝ պարզ իմաստությունը, թե ինչի համար է մարդն էս աշխարհ եկել և որն է նրա առաքելությունը…

Ու այսպես աստծուն հավատալով, ծառայում ենք սատանային…»։