Ուրեմն, ի հեճուկս այս թոշնած կերպարի, կոչ եմ անում բոլոր ծնողներին՝ երեխաներին դպրոց ուղարկել՝ առանց դնչկալի. Գևորգ Պետրոսյանը՝ Արայիկ Հարությունյանին

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.Ուրեմն, ի հեճուկս այս թոշնած կերպարի, կոչ եմ անում բոլոր ծնողներին՝ երեխաներին դպրոց ուղարկել՝ առանց դնչկալի:

 

Ոչ մի իրավական հետևանք վրա հասնել չի կարող: Հլը տեսնեմ՝ էս դնչկալի գովազդ անող ծանրաքարշն ինչ ա անելու։

Նշենք, որ ԿԳՄ նախարար Արայիկ հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:

Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին: Խնդրում ենք այս հարցում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության և նախարարի էջերին:

Սիրելի ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ, առաջիկա շաբաթներին մենք պետք է միասին ապահովենք ուսումնական տարվա հաջող մեկնարկը և բնականոն ընթացքը՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները և բացառելով մեդիասադրանքները: