Ուսումնական տարվա մեկնարկը կհետաձգվի ևս երկու շաբաթով, դասերը կսկսվեն հոկտեմբերի 1-ից. մանրամասներ

Meknabanir.com-ը գրում է. «Newsgeorgia.ge-ը հայտնում է, որ Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը բարդանում է և երկիրը Covid-19-ի դեպքերի առումով «լքել է կանաչ գոտին», 6 խոշոր քաղաքներում ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվում է, մտցվում են նոր սահմանափակումներ՝ զանգվածային միջոցառումների անցկացման հետ կապված»:

Վրաստանում ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների, վիճակը կարծես թե կայուն էր ու դեպի լավն էր գնում, սակայն ամեն բան կտրուկ փոխվեց: Ինչպես նշում են մասնագետները, այնտեղ արդեն սկսվել է վիրուսի երկրորդ ալիքը: Ինչպես նշում է աղբյուր կայքը, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Վրաստանը Covid-19- ի դեպքերի առումով «լքել է կանաչ գոտին»:

Ինչպես նշում է Մարինա Էզուգբայան, եթե հուլիսի սկզբին Վրաստանում հարյուր հազար բնակչի հաշվով նոր դեպքերի ցուցանիշը 0,7 էր, ապա այսօր այն կազմում է 10,2: Սկսվում է «դեղին» նախազգուշական գոտին, երբ հարյուր հազար բնակչի հաշվով վարակվածների ցուցանիշը 10-ից 30 է: Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 87 դեպք: Վեց խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Գորիում, Զուգդիդիում և Փոթիում, ուսումնական տարվա սկիզբը հետաձգվել է երկու շաբաթով՝ մինչև հոկտեմբերի 1-ը:

«Դա մեզ պետք է, որպեսզի առկա ռիսկերը ճիշտ գնահատենք: Դրա համար համաճարակաբանների հետ մեզ երկու շաբաթ է պետք: Դրանից հետո մենք լրացուցիչ որոշումներ կկայացնենք երեխաների հետ կապված»,- ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Աղբյուր