Ով չի սիրում մաքրել ջեռոցը, նրան շատ դուր կգա այս հնարքը. փայլուն արդյունք առանց ավելորդ ջանքերի

Գազօջախը խոհանոցի ամենկեղտոտ տեղն է և դրա մաքրելը շատ ժամանակ և ջանքեր է պահանջում գրեթե ամեն օր։ Չնայած որ, շատ դեպքերում, նույնիսկ մեծ ջանք գործադրելը չի գնում այն լիովին մաքրել և գեղեցիկ տեսքի բերել։ Այս միջոցը, որ ներկայացնում ենք, կսովորեցնի ձեզ ջեռոցի մաքրման հոգնեցնող գործն անել շատ արագ և հեշտ։

Ձեզ անհրաժեշտ կլինեն՝ մեկ քառորդ բաժակ խմորի փխրեցուցիչ, 250 մլ անուշադրի սպիրտ, 2 հրակայուն տարրա: Մաքրում ենք ջեռոցի դռան ապակին՝ փխրեցուցիչին ջուր ենք ավելացնում և խառնում մինչև թթվասերի պնդություն ստանալը, այս շիլան քսում ենք ապակուն, թողնում ենք կես ժամ, լավ մաքրում ենք սպպունգով։

Ապակին կփայլի ու կշողշողա։ Իսկ թվում էր, թե այն անհնար է մաքրել։ Մաքրում ենք ջեռոցի ներսի հատվածը՝ ջեռոցը տաքացնում ենք 150 աստիճան, տարրայի մեջ մեկ լիտր եռման ջուր ենք լցնում, մյուս տարրայի մեջ անուշադրի սպիրտն ենք լցնում, անջատում ենք ջեռոցը։

Անուշադրի սպիրտը դնում ենք ջեռոցի մեջտեղի հատվածում, իսկ ջուրը ամենաներքևում, փակում ենք ջեռոցի դուռը և գնում ենք քնելու։ Առավոտյան անուշադրի սպիրտին մի քիչ լվացող միջոց ենք ավելացնում և դրանով մաքրում ենք ջեռոցի պատերը սպունգով։

Ահա և վերջ։ Ինչպես տեսնում եք, այնքան էլ բարդ չէր, իսկ արդյունքն իրոք ապշեցնող է։ Փորձեք և կհամոզվեք։ Միայն չմոռանաք վերջում օդափոխել խոհանոցը։