Ով Աստված, ողորմիր ինձ, մեղավորիս». Սա աղոթք է բոլորիս համար ամեն ժամանակ

Սերնդի համար աղոթք.«Ով Տեր, լսել եմ քո լուրը և վախեցել, ով Տեր, վերանորոգիր քո գործը տարիների մեջ, տարիների մեջ իմացրու և բարկության մեջ ողորմություն հիշիր» (Ամբակում 3.2):

Գթության և ներողամտության համար աղոթք.Հիսուսը պատմում է մի մաքսավորի մասին, ով աղոթում է. «Ով Աստված, ողորմիր ինձ, մեղավորիս» (Ղուկաս 18.13): Սա աղոթք է բոլորիս համար ամեն ժամանակ:

Համարձակության և զորության համար աղոթք.Երբ առաջին քրիստոնյաներն աղոթում էին, նրանք չէին խնդրում բարգավաճման կամ հանգստության համար, բայց համարձակության և զորության համար, ինչը լավ օրինակ է այսօր մեզ համար. «Եվ հիմա Տեր, նայիր նրանց սպառնալիքին և տուր քո ծառաներին բոլոր համարձակությունով քո խոսքը խոսել» (Գործք 4.29-30):

Լուսավորության համար աղոթք.Նմանապես, ես հաճախ եմ աղոթում Կողոսացիներին գրած Պողոսի աղոթքը. «Նրա համար մենք էլ այն օրից հետո, որ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթք անելուց և խնդրվածք մատուցանելուց, որ լցվեք նրա կամքի գիտությունով, ամեն իմաստությունով և հոգևոր հանճարով.Որ դուք գնաք ինչպես արժանի է Տիրոջը, ամեն բանի մեջ հաճո լինելով նրան, ամեն բարի գործով պտղաբեր լինեք և աճեք Աստծո գիտության մեջ. Ամեն զորությունով զորացած՝ իր փառքի զորության համեմատ, ամեն համբերության և երկայնմտության մեջ ուրախությունով. և գոհություն տաք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսումը» (Կողոսացիս 1.9-12):

Գիտության, ճանաչողության և բարեհաճության համար աղոթք.Մովսեսի աղոթքն առաջնորդության և բարեհաճության համար օգնում է ինձ նույնպես.«Եվ հիմա աղաչում եմ, եթե քո առաջին շնորհք գտա՝ խնդրեմ ինձ իմացրու քո ճանապարհները, որ ճանաչեմ քեզ, որ քո առաջին շնորհք գտնեմ. Եվ տես, որ այս ազգը քո ժողովուրդն է» (Ելից 33.13):