Ովքե՞ր են Հրանտ Թnխատյանի երեք կանայք և nվքեր են նրանց երեխաները (լուսանկարներ)

Ռուսական «Ատմոսֆերա» ամսագիրը ծավալուն հարցազրույց է իրականացրել դերասան Հրանտ Թոխատյանի հետ, ով հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում՝ նկարահանվելով մի շարք հեռուստանախագծերում ու ֆիլմերում: Նա խոսել է կանանց, երեխաների, թոռնիկի, ծնողների մասին` բացահայտելով ընտանեկան երջանկության գաղտնիքները: BRAVO.am-ը ներկայացնում է զրույցի առավել ուշագրավ հատվածները:


— Երեւանում Ձեզ գրեթե ազգային հերոս են համարում: Եթե շուկայում երկար են սպասարկում, հարկավոր է ասել, որ գնում ես Հրանտ Թոխատյանի հետ հարցազրույցի, եւ քեզ միանգամից կվաճառեն ապրանքը: Դուք Ձեր հայտնիությունից օգտվո՞ւմ եք:

— Հայտնիությանը ոչ միայն չեզոք, այլեւ շատ հանգիստ եմ վերաբերվում: Արտիստներն աշխատում են մարդկանց համար, որ նրանց հույզեր փոխանցեն՝ երբեմն ուրախություն, երբեմն արցունքներ, որ ստիպեն մտածել ինչ-որ բանի մասին: Մենք ամեն ինչ անում ենք հանդիսատեսի համար: Այդ իսկ պատճառով, եթե երկրպագուները ցանկանում են ինքնագիր վերցնել կամ լուսանկարվել ինձ հետ, միշտ համաձայնում եմ: Թեեւ երբեմն տրամադրություն չեմ ունենում դրա համար: Իսկ շուկայում, այո, առաջարկում են ամենաթարմ բանջարեղենն ու միսը, երբեմն նույնիսկ գումար չեն վերցնում:Ինչպես գիտեք’ սիրված դերասան Հրանտ Թոխատյանի՝ Լուիզա Ներսիսյանի հետ ամուսնությունը թվով 3-րդն է: Մինչ այդ նա ևս 2 անգամ ամուսնացած է եղել և այդ ամուսնություններից զավակներ ունի: Եվ ինչն է բավականին տարօրինակ նման դեպքերում, Հրանտ Թոխատյանի բոլոր կանայք ու երեխաները ճանաչում են միմյանց ու շատ լավ հարաբերությունների մեջ են իրար հետ: Նրանց սոցիալական ցանցերի էջերում հաճախ կարելի է տեսնել միասին ընտանեկան հավաքույթներից համերաշխ լուսանկարներ:

Հրանտ Թոխատյանի առաջին կինն Արուսիկ Բաղդասարյանն է, նրանք ունեն մեկ որդի`   Արամ Թոխատյանը:

Հրանտ Թոխատյանի 2-րդ կինը հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Իրինա Դանիելյանն է, ում հետ նրանք ևս մեկ որդի ունեն` Հայկը: Հայկը և Արամը ևս շատ լավ հարաբերությունների մեջ են:

Եվ ահա Հրանտ Թոխատյանի վերջին կինը` Լուիզա Ներսիսյանը: Նրանք ունեն մեկ դուստր` Լիլիթը: Հրանտը մի առիթով նշել է․Ես շնորհակալ եմ իմ երեք կանանց նաեւ նրա համար, որ նրանցից յուրաքանչյուրն ինձ հրաշալի երեխա է նվիրել: Նրանց`բոլորին, շատ սիրում եմ, գնահատում: Հնարավոր է` իմ այդ ջերմ վերաբերմունքի շնորհիվ է, որ նրանք խաղաղ գոյակցում են: Չեմ կարող ասել, որ ընկերություն են անում, բայց նորմալ հարաբերություններ ունեն: Իսկ երեխաներն ուղղակի հարազատներ են: Չգիտեմ` կսիրեին արդյոք նրանք միմյանց ավելի շատ, եթե ծնված լինեին նույն մորից: Մեծ տղաս` Արամը, արդեն հասուն մարդ է, նա 34 տարեկան է, պրոդյուսեր է, աշխատում է իմ ընկերությունում: Փոքր տղաս` Հայկը, 27 տարեկան է, զբաղվում է գովազդով: Աղջիկս` Լիլիթը, 12 տարեկան է: Մեծ տղաս միշտ գնում էր փոքրի ծնողական ժողովներին, իսկ հիմա նրանք երկուսով հոգ են տանում իրենց քրոջ մասին: Նրան տանում են տիկնիկային թատրոն, կենդանաբանական այգի, թանգարան, կիթառի դասերի: Ի դեպ, հենց նրանք էլ ընտրել են Լիլիթի անունը:

 

 

error: Content is protected !!