Ոստիկանները ճաշում էին ռեստորանում, երբ նրանց մոտեցավ մի աղջնակ և ընդամենը մեկ հարց տվեց․ Տղամարդիկ չկարողացան զսպել արցունքները

Փոքրիկ աղջնակը մոտեցավ ճաշող ոստիկաններին ու ընդամենը մեկ հարց տվեց. այդ հարցը ստիպեց առնական տղամարդկանց արտասվել։ Զուր չէ ասված, որ երեխաները մեր կյանքի ծաղիներն են, նրանք գունավորում ու լույսով են լցնում մեր կյանքում ամեն բան: Այս պատմությունն էլ այդպիսի մի փոքրիկի մասին է:

8-ամյա Փեյջ Վասկեսը մայրիկի հետ գնացել էր սրճարան՝ ճաշելու:Այնտեղ աղջկա ուշադրությունը գրավեց ոստիկանների խումբը, ովքեր եկել էին ընդմիջում անելու: Փոքրիկ աղջնակը, փոքր ինչ երկմտելով, մոտեցավ առնական տղամարդկանց, ում, թվում էր այս կյանքում ոչինչ չի կարող հուզել, և բարակ ձայնով հարցրեց.

«Պարոն ոստիկաններ, կարո՞ղ եմ ես ձեզ համար աղոթել Աստծուն»: Հարցին, թե որտեղից ծագեց նրա գլխում նման միտք, նա պատասխանեց, որ նրանց աշխատանքը չափազանց վտանգավոր է, դրա համար մանկան աղոթքը կարող է փրկել նրանց կյանքը կամ ուղղակի օգնել. հանկարծ կա-րող է նրանք այսօր ծանր օր ունենան: Աղջկա խոսքերն առնական տղամարդկանց ստիպեցին դառնորեն ար-տասվել:

Նրանք հիշեցին իրենց ընկերոջը՝ Միգել Լ. Մորանոյին, ով վերջերս սպանվել էր ծառայության պահին: Ամբողջ կոլեկտիվը շատ ծանր տարավ ընկերոջ և կոլեգայի մահը: Այս պատմությունն ակնթարթորեն տարածվեց ողջ համացանցում և հուզեց բազում մարդկանց: Իսկ Փեյջը պատմեց, որ չի ամաչում խոսել Աստծո հետ և աղոթել ուրիշների համար, քանի որ դա երբեմն այնքան կարևոր է:

error: Content is protected !!