Շատ համեղ և հագեցնող աջարական խաչապուրի տնային պայմաններում

Աջարական խաչապուրին այնքան համեղ, անուշաբույր և հագոցնող է, որ այն չսիրելն ուղղակի անհնար է։ Ինչպես պատրաստել աջարական խաչապուրի տնային պայմաներում: Վրացական խոհանոց շեդևրները բուրումնավետ են և ախորժալի: Խաչապուրին դրանցից մեկն է, որը լավագույնս բնութագրում է վրացական ազգային խոհանոցը: Դրանք անտարբեր չեն թողնի ոչ մեկի:

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • 11 հատ ձու
  • 400 մլ կաթ
  • 10 գ չոր խմորիչ
  • 1 ճաշի գդալ արևածաղկի ձեթ
  • 1 թեյի գդալ շաքարավազ
  • 1,5 թեյի գդալ աղ
  • 800 գ սուլուգունի պանիր
  • 100 գ կարա
  • 600 գ ալյուր

Պատրաստման եղանակը՝ Խմորիչը լցրեք տաք կաթի մեջ, թողեք 20 րոպե: Ավելացնել աղ, շաքարավազ, արևածաղկի ձեթ, 1 ձու և մաղված ալյուր, հունցեք խմորը: Խմորը բաժանեք 5 մասի, յուրաքանչյուրը մեկ բլիթ սարքեք: Ծայրերը ծալեք և սրացրեք: Խմորից «նավակներ» սարքեք, դրեք թխման տարայի մեջ: Հարեք 2 ձուն և քսեք պատրաստված «նավակներին»:

Սուլուգունին անցկացրեք քերիչի միջով և խառնեք 3 ձվի հետ: Խաչապուրին լցոնեք պանրով: Դրեք 180 աստիճան ջեռոցի մեջ 10 րոպեով: Հանեք խաչապուրիները,դանակի օգնությամբ ակոս արեք դրանց մեջ և յուրաքանչյուրի մեջ լցրեք թարմ ձու: Դրեք ջեռոցի մեջ ևս 5 րոպեով: Պատրաստված խաչապուրիների վրա մեկ կտոր կարագ դրեք:

Այսքանը, հեշտ և արագ։ Պատրաստեք և զարմացրեք բոլորին։ Բարի ախորժակ, չենք մոռանում կիսվել նաև մտերիմների հետ։

error: Content is protected !!