Շատ համեղ ու գեղեցիկ պահածոյացված վարունգ՝ կանաչ ոլոռով․ պահպանեք բաղադրատոմսը, այն ուղղակի անթերի է

Վարունգի մարինադի տարբեր տեսակներ կան, այսօր ներկայացնում ենք վարունգի պահածոյացման շատ հետաքրքիր եղանակ։ Այն շատ համեղ է, շահավետ ու հարմար։ Այսպիսի փակոցը շատ կօգնի նաև օլիվյե աղցան պատրաստելու ժամանակ։

Անհրաժեշտ բաղադրիչներն են․

  • 1,5կգ վարունգ՝ թարմ,
  • միջին չափի ու պինդ ,
  • 500գ կանաչ ոլոռ ,
  • 1ճ․գ․ աղ ,
  • 2ճ․գ․ շաքարավազ ,
  • 50մլ քացախ (9%) ,
  • 1,5լ ջուր ,
  • 5-6 պճեղ սխտոր ,
  • կծվիչի արմատ (խրեն) ,
  • սամիթի ծաղիկներ

Պատրաստման եղանակը․ Առաջին հերթին լավ լվանալ վարունգները, կտրել երկու եզրերը ու 5-6 ժամով դնել ջրի մեջ։ Նախապատրաստել, ստերիլիզացնել բանկաները՝ եռալու պահից սկսած 15 րոպե։ Կանաչ ոլոռը լավ լվանալ․ եփել 10-15 րոպե, նորից լվանալ։ Լվանալ կանաչին, կտրատել ու դնել բանկայի մեջ։

Վարունգ դնել մի շերտով, լցնել նախապատրաստված ոլոռը։ Դրանից հետո հաջորդել վարունգի ու ոլոռի շերտերը։ Եռման ջուր լցնել ու թողնել 10 րոպե։ Ծածկել կափարիչով։

Նշված ժամանակն անց բանկայի ջուրը դատարկել կաթսայի մեջ ու նորից եռացնել։ Այդ ընթացքում չմոռանաք բանկան ծածկել կափարիչով։ Եռման ջուրը լցնել բանկայի մեջ ու 10 րոպե անց նորից դատարկել։ Վարունգին ավելացնել սխտորը։

Երբ երրորդ անգամ դնեք ջուրը եռալու, ավելացնել աղն ու շաքարավազը։ Հասցնել եռման աստիճանի ու լցնել քացախը։ Եռացնել ևս 1 րոպե ու մարինադը եռման վիճակում լցնել բանկայի մեջ։ Բանկաները փակել ու շուռ տալ։ Փաթաթել տաք ծածկոցով ու պահել այդ վիճակում մինչ լիարժեք սառելը։ Բարի ախորժակ։

error: Content is protected !!