Շատ կարևոր խորհուրդ․ ինչպես ազատվել հագուստի անգամ շատ դժվար մաքրվող լաքաներից

Վստահ ենք, բոլորիդ մոտ էլ պատահել է, որ հանկարծակի կեղտոտել եք սիրելի հագուստը և շատ դեպքերում դրա վրայի հետքը չի էլ անցել։ Այսօր կներկայացնենք մի քանի պարզ միջոց լաքաներից ազատվելու համար, որոնք կփրկեն ձեր հագուստները։

1. Աման լվանալու հեղուկ — եթե պաղպաղակը պատահաբար կաթում է հագուստի վրա, պետք չէ մտահոգվել։ 10 րոպեով թրջեք հագուստը սառը ջրի մեջ, ավելացրեք ամանի հեղուկ և սովորական լվացեք։

2. Անուշադրի սպիրտ — Խորովածի թարմ հետքը կարող եք մաքրել մանր աղ ցանելով այդ հատվածի վրա, եթե լաքան թարմ է։ Եթե լաքան թարմ չէ, օգնության կհասնի անուշադրի սպիրտը։

3. Սափրվելու կրեմ — Հագուստի վրայից տոնային կրեմի լաքաներն ամենից լավ հանում է սափրվելու կրեմը․ քսեք այն կեղտոտ հատվածի վրա, թողեք 20 րոպե, այնուհետև լվացեք։

4. Մանկական թաց անձեռոցիկ — Պատահում է, որ անհայտ կեղտ եք հայտնաբերում հագուստի վրա։ Այդ դեպքում խոզանակով մաքրեք, այնուհետև այդ հատվածը մաքրեք խոնավ անձեռոցիկով։ 30°C ջրով լվացեք անհայտ ծագման կեղտը։

5. Լիմոնի հյութ — Այս հյութը կօգնի մաքրել մորու, հաղարջի, խաղողի և այլ մրգերի հետքերը, ինչպես նաև շոկոլադը։ Լիմոնի հյութը 1։1 հարաբերությամբ խառնեք քացախի հետ և քսեք լաքաներին, այնուհետև լվացեք։

6. Քացախ — Կետչուպը մաքրել կարող եք սպիտակ քացախով։ Կեղտոտված հագուստը շրջեք թարս կողմի վրա և լվացեք սառը ջրով։ 10 րոպե թողեք լաքահանիչ նյութով ջրի մեջ, հետո ողողեք։ Լաքան թրջեք քացախով, եթե այն դուրս չի եկել և նորից լվացեք։