Շանել Սյուզին՝ «Կիսաբաց լուսամուտներ»-ի տաղավարում. ինչու է նա հասել այնտեղ և ինչ է պատմել Հրաչ Մուրադյանին. տեսանյութ

Շանել Սյուզին այսօր բավականին հայտնի է հայ հասարակության համար, այնինչ մի քանի տարի առաջ նրա մասին միայն քչերը գիտեին: Շանել Սյուզին նախ մեծ հայտնիություն ձեռք բերեց Facebook-ում, իսկ դրանից հետո եկավ Instagram-ի հերթը: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նա արաբական պարեր է պարում ակումբներում, իսկ ձայնային տվյալներն արդեն ցուցադրում է սոցցանցերում: Իհարկե, ձայն ասվածը տվյալ դեպքում շքեղություն է, բայց, ամեն դեպքում, նրա տեսանյութերը հազարավոր դիտումներ են գրանցում:

Սոցիալական ցանցերում հայ օգտատերերը շարունակում են ակտիվությամբ հետևել և մեկնաբանել մերկապարուհի Սյուզի Մելքոնյանի լուսանկարներն և տեսանյութերը: Շանել Սյուզին վստահ է, որ իր կազմվածքը Քիմ Քարդաշյանի կազմվածքից գեղեցիկ է, և որ Քիմը միշտ ձգտել է իր տեղը զբաղեցնել:

Այժմ էլ Սյուզին հասել է «Կիսաբաց լուսամուտներ»-ի տաղավար: «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին այս անգամ հյուրընկալվել են Tik Tok-ի հայազգի աստղերը, այդ թվում` համացանցում հայտնի դարձած Սյուզի Մելքոնյանը, ով առավել հայտնի է Շանել Սյուզի անունով:

Հաղորդավար Հրաչ Մուրադյանի հետ զրույցում Սյուզին նշեց, որ ամուսնացած է, որդի ունի, սակայն վերջինս հեռու է ապրում:

Դիտեք տեսանյութը.