Նունե Եսայանը հայտարարում է, թե մարտի 1-ի զո հերն իրենք են մեղավոր, որ զո հվել են, թող չգնային միտինգի..

Արման Ղարիբյանի գրառումը. «2008 թ․ Նունե Եսայանը հայտարարում է, թե մարտի 1-ի զո հերն իրենք են մեղավոր, որ զո հվել են, թող չգնային միտինգի։ Նույն տարի Հիմա երիտասարդական շարժումը բողոքի ակցիա արեց Նունեի ու Շուշանի համատեղ՝ “Մայրանալուց առաջ” համերգի օրը՝ պարզելով “Սերժանալուց հետո” պաստառը։

2019 թ․ հետհեղափոխական Հայաստանում Նունե Եսայանին հրավիրել են Գյումրի քաղաքի օրվա կապակցությամբ երգելու, դեռ մի բան էլ ցանկացել են 1 մլն դրամ վճարել դրա համար։ #ՈչՈքՉԻՄոռացվելՈչինչՉիՄոռացվել???»

Իսկ ArmDaily.am-ի հետ զրույցում Նունե Եսայանն ասաց, որ լրագրողները հեյրուրանքներ են տարածում իր հասցեին. «Գիտեք ինչն է հետաքրքիր։ Ինձ զանգում են այն ժամանակ, երբ մի հինգ հատ կեղծ լուրեր են տպագրում իմ հասցեին։ Սրանից հետո խորհուրդ կտամ առաջինն ինձ զանգել։ Իմ կամ մյուսի անուններն են գրում, որպեսզի իրենց թերթը հետաքրքիր լինի, որ կարդան»։

Երգչուհին նշեց, որ մոտ 25 տարի է գործում է իր բարեգործական հիմնադրամը, սկզբում առանց գրանցման, սակայն հետագայում այն գրանցվել է։

«Մանկատներ, ծերանոցներ, դպրոցներ… տարիներ շարունակ ես զբաղվել եմ բարեգործությամբ։ 2013 թվականին կազմակերպությունը գրանցվեց։ Հետո որոշեցինք, որ մի ռտեղ լինի, որտեղ կգան ծնողազուրկ, անապահով ընտանիքի, զոհվածների երեխաներ։ Դասերից հետո երեխաները գալիս էին այդտեղ և մասնագետների հետ իրենց դասերն էին անում։ Դրանից հետա ծնողների խնդրանքով խմբակներ բացվեցին՝ ըստ ցանկությունների։ Ինչ իրենք ուզել են, մենք այդ ամենն ապահովել ենք և այդ ամենն ամբողջովին անվճար։ Երկու տարվա մեջ ունեինք արդեն կազմակերպություն հաճախող 100 երեխա, որոնք բացի խմբակներից ու դասերից, նաև կերակրվում էին։ Մենք հանդես ենք ունեցել, որի մասին ոչ մի լրագրող էն ժամանակ չհետաքրքրվեց ու չգրեց»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է տարածքին, երգչուհին ասաց, որ դա համար 53 դպրոցինն է եղել.

«Վերևի հարկը 10 տարով տրամադրվեց մեր բարեգործական հիմնադրամին։ Ոչ թե նվիրել են, այլ՝ տրամադրել, բարեգործական հիմունքներով։ Հետո իմացանք, որ այն վթարային շենք է, դպրոցի վթարային հատվածն էր, որը չէր էլ օգտագործվում։Տանիքն անընդհատ հոսում էր։ Մենք այստեղից, այնտեղից գումար էինք հայթայթում, որպեսզի երեխաների տարեկան ծախսերը հոգայինք, բայց տանիքն էինք նորոգում։ Հետո բոլորին թվում էր, թե այդ գումարը Նունե Եսայանն իր համար էր ուզում և ես հասկացա, որ դա անշնորհակալ գործ է ու ճիշտն ասած դպրոցի տնօրենն էլ իրեն այդքան լավ չէր պահում և մեզ համար դժվարություններ էր առաջացնում, կարծես, մենք իրեն խանգարում էինք։ Եվ այդ ժամանակ, երկու տարի առաջ ես հրաժարվել եմ այդ տարածքից և դպրոցը փակվել է, սակայն հիմնադրամը գոծում է։ Ծնողների համար դա փրկություն էր, մինչև հիմա խնդրում են, որ էլի բացվի»: