Մի nղբերգական սիրո պատմություն.Մհեր Մկրտչյան Դոնարա

Հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանը ժողովրդի կողմից մեծ սեր էր վայելու թե՜ կենդանի ժամանալ և թե՜ հիմա։ Նրա դերասանական խաղն իսկապես անգերազանցելի էր։ Նա քթով տղան էր, ով կաչողացավ շատերի սիրտը գրավել իր խաղով, սակայն կյանքը նրա հանդեպ այդքան էլ բարեհաճ չգտնվեց։ Դերասանի անձնական կյանքը շատ ավելի ողբերգական ստացվեց, քան նրա թատերական դերերից որևէ մեկը: Մհեր Մկրտչյանի սերը՝ Դոնարան 18 տարեկան էր՝ սիրունատես աղջիկ դերասանական ամբիցիաներով, նա Հայաստանում հայտնի թատերական դերասանուհի էր, սակայն Ֆիլմերում հազվադեպ էր նկարահանվում, և Հայաստանի սահմաններից դուրս էլ առանձնապես հայտնի չէր:

Աղջկա համար Ֆրունզիկ Մկրտչյանը կուռք էր և իր ուրախություն նրա, Մհերի սերը հենց իրեն էր բաժին հասել: Ֆրունզիկ իսկականից տարված թր Դոնորայով և դա էր պատճառը, որ չէր նկատում նրա ակնհայտ տարօրինակությունները, որոնք սակայն անհանգստացնում էին Ֆրունզիկի մտերիմ ընկերներին:

Դոնարան անկանխատեսելի աղջիկ էր։ Նրա տրամադրության տատանումներն այնքան հաճախակի էին, որ ծիծաղին կարող էր հետևել լացն ու հիստերիան: Շատերը նրան բացահայտ խելագար էին անվանում։ Հաշվի չառնելով բոլոր հորդորներն ու մտավախությունները, ծանոթությունից մի քանի ամիս անց Ֆրունզիկը որոշեց ամուսնանալ: Մհերը ամուսնացավ նրա հետ և տեղափոխվեց Երևան։ Շուտով ծնվեց նրանց առաջնեկը։

Ֆրունզիկը երջանիկ էր, սիրում էր կնոջը, պաշտում դստերը, տունը լցնում բազմատեսակ խաղալիքներով ու երեխայից ոչ պակաս հետաքրքրվածությամբ խաղում նրա հետ: Թվում էր՝ կյանքն իր բնականոն հունի մեջ է ընկել, իսկ այդքան երանելի ընտանեկան երջանկությունն այլևս իրողություն է:

Բայց ամեն ինչ իրականում այդքան էլ լավ չէր, Դոնարայի բռնկումները գնալով ավելի հաճախակի էին դառնում, այդ ամենն ուղեկցվում էին հիվանդագին խանդի տեսարաններով ու հիստերիաներով. Դոնարան ցանկացած կնոջ մեջ մրցակից էր տեսնում, իսկ յուրաքանչյուրին, ով կհայտնվեր հայտնի ամուսնու շրջակայքում՝ համարում էր Ֆրունզիկի սիրուհին: «Կովկասի գերուհին» ֆիլմի նկարահանմանն ընդառաջ Դոնարան կրկին խանդի տեսարան սարքեց ու հայտարարեց, որ պիտի գնա ամուսնու հետ: Ֆրունզիկը ստիպված էր խնդրել Գայդարին, որ վերջինս մի փոքրիկ դեր հատկացնի Դոնարային:

Ծնվեց Ֆրունզիկի ժառանգը՝ Վահագնը։ Ֆրունզիկը հույս ուներ, որ որդու ծնունդը կփոխի Դոնարային, կմեղմի նրա բնավորությունն ու վարքը, սակայն իրավիճակն էլ ավելի է սրվում: Ֆրունզիկը չէր կարողանում գլուխ հանել իրավիճակից, իսկ ընկերներից մեկը նրան խորհուրդ տվեց կնոջը տանել հոգեբանի մոտ: Ախտորոշումը ավելի քան սահմռկեցուցիչ էր,Դոնարան հիվանդ էր, անբուժելի հիվանդ: 1982 թվականին Դոնարան խաղում է իր վերջին դերը ծննդավայրի թատրոնում, դա Մարիա Իոն Դրուցեի «Սրբություն սրբոց» ներկայացումն էր: Հետագա տարիները Դոնարան անցկացրերց հոգեբուժարանում:

Պատմում են, որ մտքի պայծառության հազվադեպ պահերին նա զարմանքով էր նկատում, որ իրեն փակել են ու թույլ չեն տալիս գնալ ամուսնու ու երեխաների մոտ: Նա երբեմն իր դերերից հատվածներ էր խաղում մյուս հիվանդների համար, կամ դրամատիկական խմբակներ կազմակերպում հենց հոգեբուժարանում: Դոնարան քսան տարուց ավելի անց կացրեց Սևանի հոգեբուժարանում ու այդպես էլ չիմացավ զավակների մահվան մասին:

Այդ ընթացքում բարդ է դասավորվում նաև Ֆրունզիկի կյանքը: Ընկերները պատմում են, որ դերասանը չափազանց շատ էր սիրում որդուն, ամեն հարմար առիթով՝ գովում ու պնդում էր, որ նա մեծ մարդ է դառնալու, մեծ նկարիչ: Սակայն հոգատար հորն անհանգստացնում է որդու էմոցիոնալ անկայունությունը. փոքրիկ Վահագնը սկսում է չճանաչել հարազատներին, հաճախ լաց լինել ու կորցնել գիտակցությունը: Երեխան ժառանգել էր մոր հիվանդությունը:

Ֆրունզիկը հիմա էլ սկսում է կռիվ տալ որդու առողջության համար, սակայն կրկին ապարդյուն։ Որդուն խնամելու հետ մեկտեղ Ֆրունզիկը շարունակում է նկարահանվել և հենց այդ ընթացքում հաճախ հայտնվում էր նկարահանման հրապարակում ալկոհոլի ազդեցության տակ: Իսկ ավելի ուշ հրաժարվում է ֆիլմերից ու կյանքը նվիրում թատրոնին, որտեղ իր նախընտրությամբ կերտում էր իր կյանքի պես տխուր ու դրամատիկ դերեր։ Ճիշտ է, հետագայում Մհերը կրկին ամուսնացավ, սակայն Դոնորան նրա համար ամեն ինչ էր, իսկ որդու հիվանդության ախտանիշը նրա կյանքի ամենամեծ հարվածը եղավ, որը այդպես էլ չկարողացավ հաղթահարել։

error: Content is protected !!