Մի օր աղջիկը գալիս է մի իմաստունի մոտ ու հարցնում, թե ինչու են մարդիկ իր բարությանը մարդիկ չարությամբ պատասխանում. իմաստուն պատմություն, որ պետք է կարդան բոլորը

Մի անգամ իմաստունի մոտ եկավ մի երիտասարդ  աղջիկ: Նա հուզված չափազանց էր, արցունքները հոսում էին:   Իմաստունը հետաքրքրվեց, թե ինչ է աղջկան իր մոտ բերել և ինչու է նա հուզված ։ Երիտասարդ աղջիկը  պատմեց իր պատմությունը:

— Ես  չգիտեմ ինչ անել, ինչպես ապրել, — դողացող ու հուզված ձայնով սկսեց  նա, —  իմ ողջ կյանքի ընթացքում ես մարդկանց  միշտ լավ եմ  վերաբերվել, բարի եմ եղել, ինչպես որ ցանկացել եմ, որ նրանք ինձ վերաբերվեն,  ես ազնիվ ու անկեղծ եմ եղել նրանց հետ,  իմ սիրտը միշտ բաց է եղել բոլորի համար, և երբեք փոխարենը ոչինչ չեմ ակնկալել, եթե նույնիսկ ստիպված եմ եղել զոհողության գնալ,  բայց  միշտ արժանացել եմ ծաղրանքի ու վիրավորանքի,  չար մարդիկ պատրաստ են ինձ ծվեն-ծվեն անել, իմ բարությանը չարությամբ պատասխանել, բայց չգիտեմ , թե ինչու,  հոգնել եմ, խնդրում եմ օգնիր ինձ:

Իմաստուն մարդը ուշի ուշով լսում էր  աղջկան,  երբ նա ավարտեց, ասաց.—  Հանիր հագուստդ և մերկ դուրս գնա փողոց:

— Ի՞նչ, դա անհեթեթություն է, ես նման բան չեմ կարող անել, մարդիկ կծիծաղեն ինձ վրա, պատկերացնում եմ ինչ կտածեն մարդիկ իմ մասին ինձ մերկ տեսնելով:

— Իսկ ինչո՞ւ ես հոգիդ մերկացնում մարդկանց առաջ,  դու բացել ես քո հոգու դուռը և  թույլ ես տվել, որ  ցանկացած մարդ մուտք գործի այնտեղ: Մարդկային հոգին նման է հայելու, այնտեղ մարդիկ տեսնում են իրենց արտացոլանքը:

Նրանք չեն ցանկանում ընդունել, որ դու իրենցից լավն ես, և ամեն գնով փորձում են  քեզ  իրենց նման դաձնել, որպեսզի դու նրանց պես պատասխանես իրենց և հավասարվես նրանց: Ես մի գեղեցիկ այգի ունեմ, ամեն օր ջրում եմ  ծաղիկները, խնամում եմ, բայց երբեք  չեմ տեսել թե ինչպես են բացվում  այդ ծաղիկները, այն ամենը ինչ ես տեսնում եմ ու զգում եմ  նրանց գեղեցկությունն է ու  անուշ բույրը:

Ամեն օր ես հեռացնում եմ  մոլախոտերը, որոնք  փորձում են ամեն կերպ խեղդել գեղեցիկ ծաղիկները: Մոլախոտը գիտի, թե ամեն բույս իր նման  մոլախոտ է:  Քո կյանքից հեռացրում մոլախոտերը: Չար մարդիկ նման են մոլախոտի, նրանցից ազատվել է պետք: Մի բացիր հոգուդ դուռը մոլախոտերի առաջ , գտիր իսկական մարդկանց և մի մերկացրու հոգիդ մարդկանց առաջ ամբողջությամբ։