Միհրան Ծառուկյանի ծննդյան օրվա ամենաթանկն նվերն ու օրիգինալ տորթը (լուսանկար)

Օրեր առաջ երգիչ Միհրան Ծառուկյանի ծննդյան օրն էր։ Նա դարձավ 33 տարեկան, ինչի առիթով էլ Միհրանն ու երգչի կինը՝ դերասանուհի, հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանը հրապարակումներ են արել իրենց միկրոբլոգերում։ Միհրան Ծառուկյանի հրապարակած կադրում նա պատկերված է որդու հետ, երգիչը շատ ջերմ գրկել է փոքրիկին։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Իմ կյանքի նվեր»

Հիշեցնենք, որ Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի հարսանիքը տեղի է ունեցել 2019 թվականի վերջին: Զույգը պսակադրվել է Էջմիածնի Սուրբ Շողակաթ եղեկեցում: Խորանի առջեւ ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո հայտնի զույգն առիթը նշում է ռեստորանային համալիրներից մեկում` ամենամտրիմ մարդկանց հետ:

Նշենք, որ Արփին եւ Միհրանը մի քանի տարի է՝ միասին են, սակայն իրենց հարաբերությունների մասին միայն վերջերս հայտարարեցին երգչի մենահամերգի ժամանակ, երբ Միհրանն ամուսնության առաջարկություն արեց սիրելիին:

Իսկ ամիսներ առաջ Էրեբունի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երգիչ Միհրան Ծառուկյանի և դերասանուհի Արփի Գաբրիելյանի առաջնեկը: Ամուսինները որդի են ունեցել: Այդ մասին ինստագրամի իր էջում տեղեկացրել է նորաթուխ հայրիկը՝ կից հրապարակելով նորածնի հետ լուսանկար: «04. 07.2020. Ծառուկյան Ռոբերտ Միհրանի»,-գրել է Միհրան Ծառուկյանը:

Միհրանն ու Արփին նաև հաճախ են միասին տարբեր սիթքոմներում և նախագծերում հանդես գալիս։ Նրանք շուտով կրկին նոր սիթքոմում են նկարահանվելու։

error: Content is protected !!