Միայն իմանաք, թե որ օլիգարխի դստեր հետ է ամուսնացել Անդրեն

Անդրեն հայկական շոու բիզնեսի կարկառուն դեմքերից է։ Նրա երաժշտական ընդունակություններն արդեն ակնհայտ էին 3 տարեկանից, այդ տարիքից Անդրեն արդեն երգում էր։ 6 տարեկանից նա սկսեց հաճախել դաշնամուրի դասընթացների։ Իր առաջին երգը գրել է 9 տարեկանում, որն անվանեց «Աղոթք»: Նրա՝ պրոֆեսիոնալ երգչի կարիերան սկսվեց 15 տարեկան հասակից։

Անդրեն երկար ժամանակ է, ինչ լքել է ցանկալի փեսացուների շարքը: Երգիչն, ով տևական ժամանակ է` բնակություն է հաստատել ԱՄՆ-ում ու այնտեղ էլ գտել իր երկրորդ կեսին, ամուսնացել է: Նա իր ինստագրամյան էջում հարսանեկան սիրառատ լուսանկարներ է հրապարակել կնոջ հետ:

Երգիչը որքան էլ փորձում է փակ պահել անձնական կյանքն ու չի խոսում կյանքի նոր շրջափուլի մասին՝ չբացահայտելով սիրելիի ով լինելը, այդուհանդերձ, հանրության ուշադրությունից ոչինչ չի վրիպում:

Լուրեր են շրջանառվում, որ Անդրեի գեղեցկուհի կինը միլիոնատիրոջ դուստր է: Նրա անունն Արուս է, և նա Հոլիվուդում գտնվող «Նաիրի» ռեստորանի տիրոջ դուստրն է: Արուսի հայրը դասվում է մեծահարուստ ամերիկահայ միլիոնատերերի շարքին:

Երգիչ Անդրեն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Վերջին շրջանում այնքան խառնվեց ամեն բան իրար, որ լավն ու վատը, արժեքավորն ու անարժեքը, կարևորն ու անկարևորը, որակովն ու անորակը, անկեղծն ու կեղծավորը մի հարթակի դրվեցին և այս ամենի մեջ ամենացավալին այն է, որ անգամ «մտերիմներն» են սկսել շփոթել և փորձել շփոթեցնել ինձ։

Ողղակի կասեմ ձեզ հեռացեք, թողեք ինձ, թողեք ապրեմ իմ շվաքում, թողեք դառնամ իմ օրերի, իմ դեռ չապրած երազների Մեկ Տերը»։