«Մենք եկել ենք, որ ձեր կյանքը փոխենք և էս վայրկյանից սկսած դուք այլևս ոչ մի բանի պակաս չեք ունենալու». Ավետիսյան եղբարներ

«Մենք եկել ենք, որ ձեր կյանքը փոխենք և էս վայրկյանից սկսած դուք այլևս ոչ մի բանի պակաս չեք ունենալու». Ավետիսյան եղբարներ։  -Ես որ մեծանամ Արայի ու Ալիկի նման տղա եմ լինելու… ես երազում էի իրանց տենայի, որ համ ասեի դուք լավ պապաներ եք, համ էլ, որ սաղ տենային ես մենակ չեմ ու իմ կողքն էլ իրանց նման տղերք կան … Այս շաբաթ Էդգարի պատմությունն է …

նրա երազանքներն իրականացրինք Ավետիսյան եղբայների հետ՝ Արայի եւ Ալիկի։ Եղբայներն այնքան սեր ու ջերմություն տվեցին Էդգարին ու նրա ընտանիքին, որ անգամ երեխայի մայրն անընդհատ կրկնում էր.

-Աստված իմ էս ամեն ինչը իմ էրէխեքի հետա՞ կատարվում, սա երա՞զ է…իսկ Արան ու Ալիկն ասում էին.- մենք եկել ենք, որ ձեր կյանքը փոխենք եւ էս վայրկյանից սկսած դուք այլեւս ոչ մի բանի պակաս չեք ունենալու …

ԵՍ ԿԱՄ-ի լավագույն հաղորդումներից մեկն եք դիտելու, որտեղ մարդկային սերն ու գթասրտությունը չունի սահմաններ …